Ադրբեջանական լրատվամիջոցները դարձյալ երևակայում են
«Bakililar.AZ» ադրբեջանական գործակալությունը տեղեկություներ էր տարածել, որ այսօր ժամը 9.23-ի սահմաններում Աղդամի շրջանում հայկական կողմը հարձակման է անցել, և ակտիվ փոխհրաձգություն է սկսվել, որի արդյունքում 5 հայ զինվոր է զոհվել, երեքը վիրավորվել են, իսկ ադրբեջանական կողմից մեկ վիրավոր կա։ Տեղեկությունը ճշտելու համար «7օր»-ը կապ է հաստատել ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանի հետ։ Նա նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտում լինում է գրեթե ամեն օր, բայց ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմից։
-Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. հայկական կողմը գրոհ չի ձեռնարկել, և երեք վիրավոր ու 5 զոհ էլ չկան։ Դա ադրբեջանական լրատվամիջոցների երևակայության արգասիքն է,-ասել է Սենոր Հասրաթյանը։

7or.am