Լրահոս

10.09.2009 15:02


Զոյա Թադևոսյան. «Վստահ եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն աճուրդի կհանվի, և ով ավելի շատ կառաջարկի, նրան էլ կծառայի»

Զոյա Թադևոսյան. «Վստահ եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն աճուրդի կհանվի, և ով ավելի շատ կառաջարկի, նրան էլ կծառայի»

-Առաջիկայում ականատես կլինեք շատ զարգացումների։ Վստահ եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն աճուրդի կհանվի, և ով ավելի շատ կառաջարկի, նրան էլ կծառայի։ Դրա մասին ինձ հուշում է Արմեն Մարտիրոսյան երևույթի՝ վարչության նախագահ լինելու փաստը,- ասել է Զոյա Թադևոսյանը՝ հավելելով,-կարծում եմ, որ մինչև կուսակցության հաջորդ համագումարը «Ժառանգությունում» անդամներ չեն լինի և համագումար չեն կարողանա գումարել։ Մոտակա օրերին դուք ականատես կլինեք կուսակցությունից դուրս գալու մասսայական դիմումների։

Իր հետագա քայլերի մասին խոսելիս Զոյա Թադևոսյանն ասել է, որ ինքը դրանց կարիքը չունի և իրեն համարում է «Ժառանգություն» կուսակցության անդամ, որովհետև «Ժառանգությունն»  այդ 7-ը չեն, և նրանք չեն որոշելու կուսակցության ճակատագիրը»։

Անդրադառնալով կուսակցությունում Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի դերակատարությանը՝ նա նշել է.

-Արմեն Մարտիրոսյանը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության վարչության անդամ է։ Եթե մարդը կարող է լինել իշխանամետ կազմակերպության անդամ, հետն էլ՝ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր և վարչության անդամ, ապա այստեղ ինչ-որ այլ խաղեր են։ Ինչ վերաբերում է Հովսեփ Խուրշուդյանին, ապա նա կուսակցությունում ստվերային առաջնորդ է։ Նա իրեն համարում է «գորշ կարդինալ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը