Րաֆֆի Հովհաննիսյանը դավաճանե՞լ է իր նախընտրական՝ «տեր եմ» սկզբունքին
-Եթե դիտարկենք այս 1,5 տարվա գործընթացները, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց կուսակցության վարչության նախագահությունից, հետո՝ խմբակցության ղեկավարությունից, ԵԽԽՎ-ում՝ իր դերակատարությունից, այնուհետև հրաժարվեց նաև պատգամավորական մանդատից, կարելի է ասել՝ նա մեզ հետ չէ,- այս մասին Սարյանի արձանի մոտ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Զոյա Թադևոսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանի լռությունը մեկնաբանելիս Զոյա Թադևոսյանն ասել է, որ ինքը շատ կցանկանար, որ նա իրենց կողքին լիներ.
-Եթե դու ծնում ես զավակ, և այդ զավակը քեզ համար թանկ է, այդ զավակին եկել են փայփայելու շատ ու շատ ազնիվ մարդիկ, որոնք հավատացել են քեզ, տապալել այդ հավատն ու դավաճանել, այդ մարդկանց ես համարում եմ ոչ ճիշտ։
«Կարելի՞ է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դավաճանեց իր նախընտրական՝ «տեր եմ» սկզբունքին և տեր չկանգնեց» հարցին Զոյա Թադևոսյանը պատասխանել է, որ «այսօր արդեն կարելի է այդպես ասել»։

7or.am