Լրահոս

10.09.2009 13:58


Ռուբեն Թովմասյան. «Այս նոր փաստաթղթով մենք հաստատում ու ընդունում ենք Կարսի պայմանագիրը»

Ռուբեն Թովմասյան. «Այս նոր փաստաթղթով մենք հաստատում ու ընդունում ենք Կարսի պայմանագիրը»

-Երկիրը ծանր տնտեսական, քաղաքական ճգնաժամի մեջ է, որովհետև երկրի ղեկավարությունը դեռևս չի կարողանում կողմնորոշվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

Նրա խոսքերով՝ երբեք պետք չէր Թուրքիայի հետ բանակցությունների գնալ առանց նախապայմանների։

-Եթե այս տեսքով ընդունվի այս փաստաթուղթը, սա կլինի Ալեքսանդրապոլի  պայմանագրի ներկա տեսակը։ Այս նոր փաստաթղթով մենք հաստատում ու ընդունում ենք Կարսի պայմանագիրը, որովհետև ճանաչում ենք ներկա սահմանները՝ առանց խոսելու ինքնորոշման մասին,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություննների մասին՝ ասել է Ռուբեն Թովմասյանը։

Նա նշել է, որ փաստաթղթերում կան լուրջ վտանգներ, և հետագայում այդ վտանգները բացվելու են։

-ՀԿԿ-ն դեմ է  սահմանների բացմանը։ Մենք չենք առարկում. թող դիվանագիտական հարաբերություններ ստեղծվեն, բայց սահմանների բացումը հայ ժողովրդի արժանապատվությունը վիրահատող բան է. նրա անվտանգությունը վտանգի տակ է դրվում,-հավելել  է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը։

Ըստ Ռուբեն Թովմասյանի՝ այս կերպ մենք ՆԱՏՕ-ի առաջ կբացենք դռները. նրա «գլխավոր խնդիրը Հայաստանը Ռուսաստանից պոկելն է, իսկ այդպես մենք վտանգված կլինենք»։

 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը