Հեղինե Բիշարյան. «Չէի ուզենա Սերժ Սարգսյանին խառնել այս գործին»
-Ես չէի ուզենա Սերժ Սարգսյանին խառնել այս գործին,-ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ ընթացքի մեջ է այն քրեական գործը, որը հարուցվել էր նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասում էր, որ իր նկատմամբ մահափորձ է կատարվել և դրանում մեղադրում էր նաև Սերժ Սարգսյանին։
Հեղինե Բիշարյանը լրագրողներին խորհուրդ է տվել ընթացքի մասին դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի տեղեկություն տրամադրեն, թե իրենց ուսումնասիրությունն ո՞ւր է հասել։
-Այսօր ավելի ոչինչ չեմ կարող ասել, թե որ փուլում է գտնվում այդ գործընթացը,-հավելել Հ. Բիշարյանը։

7or.am