Զոյա Թադևոսյան. «…Ստեփան Սաֆարյանը երեսպաշտ ցինիկ է»
-Եթե խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև դեռևս հնարավոր է համագործակցություն, բայց մեկ ուրիշ լրատվությամբ ինձ համարում է ՀԱԿ-ի գործակալ, կնշանակի՝ Ստեփան Սաֆարյանը երեսպաշտ ցինիկ է,- «7օր»-ին ասել է ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը։
Ըստ որոշ լուրերի՝ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է կուսակցությունից հեռացնել Զոյա Թադևոսյանին՝ մեղադրելով նրան ՀԱԿ-ի գործակալ լինելու համար։
-Դա աբսուրդ է։ Ինչպե՞ս կարելի է մեղադրել, որ ժողովրդի ծոցից ծնված դուստրն իր ժողովրդի հետ համագործակցում է,- «7օր»-ին ասել է Զ. Թադևոսյանը,-ինձ համար չկա ՀԱԿ հասկացություն. ինձ համար կա տառապած, պայքարող հայ ժողովուրդ, որի կողքին լինելն ինձ համար մեծ պատիվ է։ Իսկ թե ի՞նչ էմոցիաներ է առաջացնում դա այդ մանկամիտների մոտ, արդեն ինձ չի հետաքրքրում, որովհետև իրականում նրանք կեղծարարներ են։
Զ. Թադևոսյանը կեղծարարներ է անվանել Արմեն Մարտիրոսյանին և «Ժառանգություն» կուսակցության վարչության 7 անդամներին, ովքեր «կանգնած են այդ կեղծարարների կողմը»։
-«Ժառանգություն» կուսակցությունն այդ 7 հոգին չեն. «Ժառանգություն» կուսակցությունն ունի շատ մեծ թիվ կազմող ազնիվ անդամներ, որոնք կանգնած են Թադևոսյան Զոյայի, Վարդան Խաչատրյանի և Մովսես Արիստակեսյանի կողմքին։
Ի դեպ, այս պահին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ են հավաքվել «Ժառանգություն» կուսակցության մի շարք անդամներ, ովքեր համաձայն չեն կուսակցության վարչության կայացրած վերջին որոշումների հետ։

7or.am