Լրահոս

10.09.2009 12:16


Հայտնաբերվել է դիակ

Սեպտեմբերի 9-ին,ժամը 19.38-ին Երևան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում' Գետառ գետում, հայտնաբերվել է դիակ, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները գետից դուրս են բերել 17-19 տարեկան, անձը չպարզված աղջկա դի:

Դին հանձնվել է շտապօգնության բրիգադին:

Այս խորագրի վերջին նյութերը