Լրահոս

26.01.2011 13:43


Արձակագիր. «Բանակում համակարգողը սպայական անձնակազմն է, որը անգրագետ է, բթամիտ, մահակի լեզվով առաջնորդվող»

Արձակագիր. «Բանակում համակարգողը սպայական անձնակազմն է, որը անգրագետ է, բթամիտ, մահակի լեզվով առաջնորդվող»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայկական բանակում վերջին շրջանում աղմուկ հանած ինքնասպանության, սպանության դեպքերին՝ արձակագիր, հրապարակախոս Արա Պաչյանն ասել է, թե ինքն այդ թեմայով մի քանի հրապարակում է ներկայացրել և կարծում է, որ իրականությունը ցույց տալու համար դա դեռ քիչ է։

-Հեռուստաընկերություններում բանակային սերիալներ են ցույց տալիս, վարդագույն  գույներով են ամեն ինչ ներկայացնում, բայց ճշմարտության հասնելու համար պետք է իրականությունն արտացոլել։ Այն, ինչ ես անձամբ եմ զգացել, ապրել բանակում, ներկայացնում եմ գեղարվեստական երկի միջոցով և հասցնում եմ մարդկանց։ Կարծում եմ, որ ինչքան էլ զինվոր-զինվոր հարաբերությունները վատ են, մեկ է, համակարգողը սպայական անձնակազմն է, որն անգրագետ է, բթամիտ, մահակի լեզվով առաջնորդվող։ Նրանք չեն հասկանում, որ կարելի է երկխոսել զինվորների հետ, այլ ոչ թե մահակներն առած՝ շարքը լավ չես կանգնել՝ գլխիդ կտամ, սենց չես արել՝ խփեմ, ջարդեմ, սպանեմ։ Այդպես չի լինի,-ընդգծել է նա։

Ըստ Արա Պաչյանի՝ պետք է անպայման խնդիրները արծարածվեն հրապարակայնորեն, բոլոր քրեական գործերը ավարտին հասցվեն, որպեսզի բանակում հնարավոր լինի ամեն ինչ կարգի գցել։

-Ես կարծում եմ, որ բանակում պարտադիր դիսցիպլինա պետք է լինի,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը