Լեհաստանն իր օդային տարածքը փակել է Սերգեյ Շոյգուի ինքնաթիռի համար
Երեկ երեկոյան Լեհաստանն իր օդային տարածքը փակել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռի համար, որը Սլովակիայից վերադառնում էր Մոսկվա: Ռուսական ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ որպես պատճառաբանում՝ նշվել է, թե օդանավը ֆիքսվել է իբրև ռազմական: Շոյգուն ստիպված է եղել վերադառնալ Սլովակիա: Մի քանի ժամ անց չվերթի կարգավիճակը փոխվել է քաղաքացիականի, և լեհական իշխանությունները թույլատրել են ՌԴ պաշտպանության նախարարի ինքնաթիռի անցումն իրենց օդային տարածքով:
Վարշավայում հավաստիացնում են, որ միջադեպը բացարձակ կապ չունի քաղաքականություն հետ, սակայն Մոսկվայում արդեն վրդովմունք են հայտնել և սպառնացել պատասխան քայլեր ձեռնարկել: