ՄԱԿ–ը ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը
Համապատասխան հռչակագրի ընդունմամբ՝ ՄԱԿ-ը ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Հռչակագրի նախագիծը քննարկվել է «ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրների տարածքում ձգձգված հակամարտությունները և դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման վրա» օրակարգի շրջանակներում։
Նախագիծն արժանացել է Ռուսաստանի հակազդեցությանը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական կողմը հռչակագրի տեքստը չի տեսել՝ մեղադրելով Վրաստանին քաղաքական սադրանքների համար։
Հռչակագրում հստակ նշվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի պատկանելությունը, ինչպես նաև գրաֆիկ կազմելու մասին պահանջը, որը կապահովի Վրաստանի հակամարտության արդյունքում իրենց բնակավայրում տուժած բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների կամավոր, անվտանգ, արժանավայել և առանց խոչընդոտների վերադարձը ։
Մեկնաբանելով ՄԱԿ-ի հռչակագիրը՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ տվյալ փաստաթուղթը դատապարտում է Վրաստանի նկատմամբ կիրառված Ռուսաստանի օկուպացիոն գործողությունները։