Տնտեսական

29.08.2014 16:01


ԱՊՊԱ պայմանագրերը 1000-3000 դրամով թանկացել են

ԱՊՊԱ պայմանագրերը 1000-3000 դրամով թանկացել են

Օգոստոսի 20-ից ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են, ինչի մասին, սակայն, ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել: Պարզելու համար, թե հարցն ինչումն է, PanARMENIAN.Net-ը կապվեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո», որտեղից պատասխանեցին, թե հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը սահմանում է Բյուրոն, սակայն դրանք 2010 թվականից ի վեր չեն փոփոխվել։

Բանն այն է, որ այդ նույն առավելագույն ու նվազագույն սահմանաչափերի տարբերությունը մոտ 1300 դրամ է, և եթե նախկինում բոլոր ապահովագրողներն աշխատել են նվազագույնով, ապա հիմա անցել են առավելագույնի:

«Բյուրոն սահմանում է հիմնական ապահովագրավճարի նվազագույն և առավելագույն սահմանաչափեր, որոնք ԱՊՊԱ համակարգի ներդրման օրվանից մինչ օրս կազմում են տարեկան համապատասխանաբար 31,848 և 33,122 ՀՀ դրամ»,- հայտնում են բյուրոյից` հավելելով, որ ապահովագրողները կարող են գին սահմանել վերոնշյալ միջակայքում, ինչի արդյունքում տարբեր ընկերությունների մոտ կարող են լինել ինչ-ինչ տարբերություններ։

Մանրամասները՝ PanARMENIAN.Net–ում։

Այս խորագրի վերջին նյութերը