Աշխարհ

28.08.2014 09:39


Կալիֆոռնիայի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունը (տեսանյութ)

Կալիֆոռնիայի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունը (տեսանյութ)

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատն օգոստոսի 27-ին քվեարկության է դրել Արցախի անկախության աջակցմանն ուղղված AJR 32 բանաձևը: Սենատոր Մայք Գեթոյի այս օրինագծին կողմ է քվեարկել պատգամավորների մեծամասնությունը։

2014թ. մայիսի 8-ին Կալիֆոռնիայի նահանգային վեհաժողովը 72/1 ձայների հարաբերակցությամբ արդեն իսկ ընդունել էր ԼՂՀ–ի անկախության մասին օրինագիծը, որով խրախուսում և աջակցություն է հայտնվում այդ երկրին՝ որպես ազատ, անկախ պետության: Նաև պաշտոնապես կոչ է արվում ԱՄՆ-ի Կոնգրեսին ու նախագահին՝ սատարելու ԼՂՀ–ի ինքնորոշմանն ու ժողովրդավարությանը:

Մինչ այս ԼՂՀ–ի անկախությունը ճանաչել են ԱՄՆ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն և Լուիզիանա նահանգները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը