Տնտեսական

27.08.2014 17:40


«CPS»–ից արձագանքել են «Հայկական ժամանակ» օրաթերթի ապատեղեկատվությանը

«CPS»–ից արձագանքել են «Հայկական ժամանակ» օրաթերթի ապատեղեկատվությանը

Հարգելի՛ լրատվամիջոցներ

Տեղեկացնում ենք ձեզ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված այն լուրը, թե, իբր, ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցում է մեր ընկերության հետ՝ բենզալցակայանների ցանցը և մեծածախ առևտրի բազաները գնելու նպատակով, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

«CPS»–ը ոչ «Ռոսնեֆտի», ոչ էլ որևէ այլ կազմակերպության կամ անհատի հետ նման գործարքի շուրջ չի բանակցում և մտադրություն էլ չունի բանակցելու։

Լրագրողական էթիկայից ելնելով՝ ճիշտ կլիներ, որ օրաթերթը նախ մեզ հետ ճշտեր իր ունեցած «հավաստի տեղեկության» հավաստիությունը, ապա նոր միայն հրապարակեր այն։

Ինչ վերաբերում է 1992–ին հիմնադրված մեր բիզնեսին, ապա «CPS»–ը հեղուկ վառելիքի շուկայում իր գործունեությունից հրաժարվելու նպատակ չունի։ Ավելին՝ մենք աշխատում ենք զարգացման և ընդլայնման ուղղությամբ։

«CPS» հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը