Լրահոս

09.09.2009 18:39


ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչը ՀՀ–ին կոչ է արել բացի շինարարությունից, այլ ոլորտներն էլ զարգացնել

ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչը ՀՀ–ին կոչ է արել բացի շինարարությունից, այլ ոլորտներն էլ զարգացնել

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը ՀՀ կառավարությանը կոչ է արել չկենտրոնանալ միայն շինարարության ոլորտի վրա, այլ տնտեսության մյուս ճյուղերը նույնպես զարգացնել։

«Շատ կարևոր է տնտեսության մյուս ճյուղերը ևս զարգացնել, որովհետև վերջին մի քանի տարիներին հայաստանյան տնտեսությունը մեծ կախում ուներ շինարարության ոլորտից,- ասել է նա՝ միաժամանակ հավելելով,- կան և կային շատ շենք-շինություններ, որոնց կառուցումն արդեն սկսվել էր, բայց դեռ չէր ավարտվել։ Կարծում եմ, որ պետք է խթանվեր, որ այդ շինությունների կառուցումը գոնե ավարտվեր»։

 

Այս խորագրի վերջին նյութերը