Արցախցի իրավապաշտպան. «Խաղաղության ճանապարհը» կարող է վերածվել «պատերազմի արահետի»
«Այդպիսի հարցերը չպետք է որոշվեն ղարաբաղցիների թիկունքում։ Հակառակ դեպքում «խաղաղության ճանապարհը» կարող է վերածվել «պատերազմի արահետի»։ Ինչպես հաղորդել է «Ռեգնում» գործակալության Ստեփանակերտի թղթակիցը, այսպիսի մեկնաբանություն է արել ղարաբաղյան «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Ալբերտ Ոսկանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Լաչինի միջանցքին և «խաղաղության ճանապարհին» վերաբերող հարցերին։
«Ղարաբաղցիներն արյուն են թափել, Ադրբեջանի՝ տարիներ շարունակ իրականացրած շրջափակումը վերացնելու և արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։ Սա ազգին թույլ է տվել գոյատևել։ Հիմա ամբողջ ազգի ճակատագիրը դարձել է սակարկման առարկա և դրվում է սպառնալիքի տակ։ Ղարաբաղյան հանրությունը բավականին ցավոտ է վերաբերվում նման «խաղաղարարությանը»։ Ճակատագրական հարցերը չպետք է քննարկվեն առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության և ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Այլապես հակառակ արդյունք կստացվի»,-նշել է Ալբերտ Ոսկանյանը։