Լրահոս

09.09.2009 18:29


«Ժառանգություն» կուսակցությունը դիմում է իրավապահ մարմիններին

 -«Ժառանգություն» կուսակցության անունից դիմում եմ իրավապահ մարմիններին.  պահանջում ենք ընթացք տալ Ռազմիկ Զոհրաբյանի, Գալուստ Սահակյանի և Ռաֆիկ Պետրոսյանի  նույնաբովանդակ հայտարարություններին։ Թող այդ մարդիկ ապացուցեն և ներակայացնեն իրենց փաստերը. ինձ չի հետաքրքրում, որ Ռաֆիկ Պետրոսյանը հետո «ատկազներ է գալիս» և ասում, թե հասարակական կարծիքն է ներկայացնում և վկայակոչում է Տիգրան Կարապետիչին՝ իբրև ինֆորմացիայի լրջագույն աղբյուր,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ական վերոհիշյալ պատգամավորների՝ ««Ժառանգություն» կուսակցությունն օտար երկրից հովանավորվող քաղաքական ուժ է» հայտարարությանը՝ ասել է ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ այդ մարդիկ պարտավոր են ապացուցել իրենց ներկայացրած մեղադրանքները, այլապես  «պետք է խնդրել իշխանություններին, որպեսզի Սարգիս Հացպանյանի կողքի սենյակը բարեկարգ տեսքի բերվի, որպեսզի այդ մարդիկ այնտեղ տեղավորվեն»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը