Աշխարհ

27.08.2014 10:56


ԱՄՆ–ը փորձում է կոալիցիա ստեղծել Սիրիայի տարածքում զինյալներին հարվածելու համար

ԱՄՆ–ը փորձում է կոալիցիա ստեղծել Սիրիայի տարածքում զինյալներին հարվածելու համար

Վաշինգտոնը փորձում է միջազգային կոալիցիա ձևավորել Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայիններին երկնքից հարվածներ հասցնելու համար: Ինչպես հայտնել է երեքշաբթի երեկոյան ամերիկյան «The New York Times» թերթը, Պենտագոնը մտադիր է նաև ընդլայնել ռազմական գործողություններն Իրաքում:

Ամերիկյան վարչակազմի աղբյուրների հավաստմամբ՝ ԱՄՆ-ը, մասնավորապես, դիտարկում է Իրաքի հյուսիսում թուրքմեն-շիաներին օդից՝ ինքնաթիռների օգնությամբ, մարդասիրական օգնություն գցելու հնարավորությունը, որոնց արդեն երկու ամիս է՝ պաշարել են զինյալները: Պարբերականը նշում է, որ թուրքմեններին նույնպիսի վտանգ է սպառնում ծայրահեղականների կողմից, որպիսին սպառնում էր եզդիներին Իրաքում, որոնց համար ԱՄՆ–ը մի քանի շաբաթ ջուր և պարեն էր գցում ռազմական ինքնաթիռներից:

Ըստ պարբերականի՝ Օբաման դիտարկում է նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը.։ Սպիտակ տունըն էլ դիվանագիտական արշավ է սկսել՝ հասնելու դաշնակիցների և տարածաշրջանի պետությունների աջակցությանը չափավոր ընդդիմությանը։ Ինչպես նշվում է աղբյուրում, ըստ Վաշինգտոնի՝ դաշնակիցների համար հատուկ նշանակություն ունի Թուրքիան, որը մի շարք ռազմաբազաներ ունի, և որոնք կարող են գործարկվել Սիրիայում գործողություն իրականացնելիս:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը