Պուտինն ու Պորոշենկոն պայմանավորվել են մշակել Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման ծրագիր
Նախօրեին ԵՄ-Ուկրաինա-ՄՄ գագաթաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը: 2-ժամյա քննարկումներից հետո ՌԴ նախագահը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մասնավորապես, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին հումանիտար օգնության հատկացման հարցում: Ռուսական ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ Պուտինը հանդիպման այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով, որ դրական է գնահատում բանակցությունների արդյունքները։
Պյոտր Պորոշենկոն էլ բանակցությունները գնահատել է «շատ բարդ և ծանր»։ Նա ևս դրական է համարել հանդիպման արդյունավետությունը՝ հայտնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մշակել Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման ծրագիր։