Լրահոս

09.09.2009 17:53


Արման Մելիքյան. «...պետք չէ խնդիրը նսեմացնել, հասցնել ազգային անասնաբուծության մակարդակի»

Արման Մելիքյան. «...պետք չէ խնդիրը նսեմացնել, հասցնել ազգային անասնաբուծության մակարդակի»

-Այս արձանագրությունների միջոցով փորձում են տեղից շարժել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը։ Ամեն մեկն իր դրդապատճառներն ունի,  ամեն մեկն իր շահերն ունի։ Մենք ունենք մեր շահերը, որոնց պաշտպանությանը  պարտավոր է կանգնել երկրի բարձրագույն ղեկավարությունը և արտգործնախարարությունը, և երբ նրանց հարց են տալիս Կարսի պայմանագրի վերաբերյալ, խնդիրը չնսեմացնեն, հասցնեն ազգային անասնաբուծության մակարդակի՝ ասելով, թե հորթը որտեղ պետք է փնտրել,-գնահատելով երկրի արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչությունների աշխատանքը՝ ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

«7օր»-ի այն հարցին, թե արդյոք այս պայմանագրում վտանգ կա՞ Թուրքիայի՝ ղարաբաղյան հարցին մասնակցելու համար, նա պատասխանել է, որ Թուրքիայի այդ միտումը եղել է, կա և կլինի՝ անկախ այս արձանագրությունների գոյությունից։

-Պարզապես այս արձանագրությունների միջոցով Թուրքիան կարող  է իր այդ նկրտումները քողարկել։ Ես 1989-ից թուրք դիվանագետների հետ եմ շփվել և կարող եմ ասել, որ 1989-ից ի վեր նրանց իրական մոտեցումները չեն փոխվել։ Նրանք միշտ պարզ ասել են, որ մենք պետք է այս խնդիրը ճանաչենք,-հավելել է նա։

Արման Մելիքյանի խոսքերով՝ իշխանություններն իրական պատկերացում չունեն  գործընթացի թե՛ ծավալների, թե՛  հետևանքների մասին և չունեն այն գաղափարներն ու միջոցները, որ կարողանան հայկական մոտեցումները նույնչափ կարևոր դարձնել, որքան թուրքական նախապայմաններն են։

-Եթե այս հունով գնա, սա կհանգեցնի իշխանության փլուզմանը։ Ես դա չէի ուզենա տեսնել. ես չեմ ուզենա տեսնել նման խաթարում,-խոսելով այս գործընթացի հետևանքների մասին՝ ասել է Արման Մելիքյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը