Լրահոս

09.09.2009 17:28


Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի

Մոսկվայի քաղաքային դումայի ճարտարապետական արվեստի հանձնաժողովը որոշել է բավարարել Ռուսաստանում հայերի միության առաջարկը Ռուսաստանի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու վերաբերյալ։ Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հաշվի առնելով, որ նախաձեռնողները պատրաստ են հոգալ հուշարձանի տեղադրման ֆինանսական ծախսերը՝ նպատակահարմար է Մոսկվայի քաղաքային Դումային երաշխավորել օրակարգում ներառել այդ առաջարկը։


 

Այս խորագրի վերջին նյութերը