«Դ!եմ եմ» անդամ. «Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելով՝ Սերժ Սարգսյանը ցմահ աթոռ է իր համար ստեղծում»
Հարցազրույց «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժման անդամ Վաղինակ Շուշանյանի հետ
–«Բազե–2014» երիտասարդական հավաքի փակման արարողությանը մասնակցող Սերժ Սարգսյանը կրկին հայտարարեց, որ կողմ է կենսաթոշակային բարեփոխումներին. «Մենք հարգում ենք նաև այլ կարծիքներ, և դրանք իրենց ազդեցությունն ունենում են: Չնայած, որ կարծիքն էլ հաշվի ենք առնում, միևնույն է՝դժգոհողներ լինում են. ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում արվի, և արագ որոշումներ կայացնելու համար մահակ պետք չէ»,–միաժամանակ ասել էր նա: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս խոսքերը։
–Առաջին հերթին կցանկանայի ասել, որ եթե մարդկանց կարծիքը հաշվի են առնում, դրանք նաև ի կատար են ածում: Նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը, որոշ ժամանակ առաջ ասաց, որ, այո՛, մարդկանց 80 տոկոսը դեմ է, բայց պիտի լինի՛ այս «բարեփոխումը»: Մեր իշխանությունները երբևիցե ականջալուր չեն եղել ժողովրդի ձայնին ու հաշվի չեն առել ոչ մի կարծիք:Ինչ վերաբերում է մահակներին, ապա մահակներ կիրառվում են հենց իշխանության կողմից: Բազմիցս եղել են դեպքեր, երբ իրենց գրած նույն այդ օրենքի շրջանակներում մարդիկ ցանկացել են ազատվել կենսաթոշակային ֆոնդին պարտադիր վճարներ կատարելուց, բայց ղեկավարության կողմից ահաբեկվել են կամ աշխատանքից ազատվել: Իսկ դա մի՞թե «մահակի» օգտագործում չէ։
–Ամռան ընթացքում «Դ!եմ եմ»–ն ակտիվ չէր։ Ի՞նչ գործողություններ են ծրագրվում աշնանը, հատկապես այն ենթատեքստում, որ աշնանը նաև նախապատրաստվում է ոչիշխանական չորս ուժերի համատեղ հանրահավաքը, որոնց ներկայացրած 12 կետերից մեկն էլ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգին։ Ձեր կարծիքով «Դ!եմ եմ»–ի անդամները պե՞տք է միանան այդ հանրահավաքին և իրենց աջակցությունը հայտնեն «քառյակին»։
–«Դեմ եմ»-ի ոչ ակտիվ լինելը կախված է միայն մարդկանց ոչ ակտիվ լինելուց: Ներկայումս ամառային արձակուրդներ են, և շատ մարդիկ քաղաքում կամ հանրապետությունում չեն:Իսկ աշնանը կայանալիք հանրահավաքին անձամբ ես կմասնակցեմ ու կաջակցեմ «քառյակին», քանի որ իրենց նշած բոլոր կետերն էլ վերաբերում են բոլորիս:
–Աշնանը Սերժ Սարգսյանը մտադիր է ներկայացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, և, դրանք կյանքի կոչելով` ապահովել իր վերարատադրությունը։ «Դ!եմ եմ»–ում ի՞նչ տրամադրություններ կան Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական այդ փոփոխությունների դեմ, և արդյոք հնարավո՞ր է, որ շարժումը վերածվի «ընդԴԵՄ» սահմանադրական փոփոխությունների։
–Քանի որ ես «Դ!եմ եմ»–ի նախաձեռնող խմբի անդամ չեմ, այլ ակտիվ պայքարող, կարող եմ իմ կարծիքն ասել: Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելով՝ Սերժ Սարգսյանը ցմահ աթոռ է իր համար ստեղծում: Ես կտրականապես դեմ եմ այդպիսի բարեփոխումներին, քանի որ ինչքան Հայաստանը մնաց Սերժ Սարգսյանի իշխանության տակ, այդքան ժողովուրդը մնալու է թալանված, ու այդ ժամանակ ավելի դժվար կլինի ինչ–որ բան փոխել:
«Դ!եմ եմ» անդամ. «Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելով՝ Սերժ Սարգսյանը ցմահ աթոռ է իր համար ստեղծում»
Հարցազրույց «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժման անդամ Վաղինակ Շուշանյանի հետ
–«Բազե–2014» երիտասարդական հավաքի փակման արարողությանը մասնակցող Սերժ Սարգսյանը կրկին հայտարարեց, որ կողմ է կենսաթոշակային բարեփոխումներին. «Մենք հարգում ենք նաև այլ կարծիքներ, և դրանք իրենց ազդեցությունն ունենում են: Չնայած, որ կարծիքն էլ հաշվի ենք առնում, միևնույն է՝դժգոհողներ լինում են. ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում արվի, և արագ որոշումներ կայացնելու համար մահակ պետք չէ»,–միաժամանակ ասել էր նա: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս խոսքերը։
–Առաջին հերթին կցանկանայի ասել, որ եթե մարդկանց կարծիքը հաշվի են առնում, դրանք նաև ի կատար են ածում: Նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը, որոշ ժամանակ առաջ ասաց, որ, այո՛, մարդկանց 80 տոկոսը դեմ է, բայց պիտի լինի՛ այս «բարեփոխումը»: Մեր իշխանությունները երբևիցե ականջալուր չեն եղել ժողովրդի ձայնին ու հաշվի չեն առել ոչ մի կարծիք: Ինչ վերաբերում է մահակներին, ապա մահակներ կիրառվում են հենց իշխանության կողմից: Բազմիցս եղել են դեպքեր, երբ իրենց գրած նույն այդ օրենքի շրջանակներում մարդիկ ցանկացել են ազատվել կենսաթոշակային ֆոնդին պարտադիր վճարներ կատարելուց, բայց ղեկավարության կողմից ահաբեկվել են կամ աշխատանքից ազատվել: Իսկ դա մի՞թե «մահակի» օգտագործում չէ։
–Ամռան ընթացքում «Դ!եմ եմ»–ն ակտիվ չէր։ Ի՞նչ գործողություններ են ծրագրվում աշնանը, հատկապես այն ենթատեքստում, որ աշնանը նաև նախապատրաստվում է ոչիշխանական չորս ուժերի համատեղ հանրահավաքը, որոնց ներկայացրած 12 կետերից մեկն էլ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգին։ Ձեր կարծիքով «Դ!եմ եմ»–ի անդամները պե՞տք է միանան այդ հանրահավաքին և իրենց աջակցությունը հայտնեն «քառյակին»։
–«Դեմ եմ»-ի ոչ ակտիվ լինելը կախված է միայն մարդկանց ոչ ակտիվ լինելուց: Ներկայումս ամառային արձակուրդներ են, և շատ մարդիկ քաղաքում կամ հանրապետությունում չեն: Իսկ աշնանը կայանալիք հանրահավաքին անձամբ ես կմասնակցեմ ու կաջակցեմ «քառյակին», քանի որ իրենց նշած բոլոր կետերն էլ վերաբերում են բոլորիս:
–Աշնանը Սերժ Սարգսյանը մտադիր է ներկայացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, և, դրանք կյանքի կոչելով` ապահովել իր վերարատադրությունը։ «Դ!եմ եմ»–ում ի՞նչ տրամադրություններ կան Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական այդ փոփոխությունների դեմ, և արդյոք հնարավո՞ր է, որ շարժումը վերածվի «ընդԴԵՄ» սահմանադրական փոփոխությունների։
–Քանի որ ես «Դ!եմ եմ»–ի նախաձեռնող խմբի անդամ չեմ, այլ ակտիվ պայքարող, կարող եմ իմ կարծիքն ասել: Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելով՝ Սերժ Սարգսյանը ցմահ աթոռ է իր համար ստեղծում: Ես կտրականապես դեմ եմ այդպիսի բարեփոխումներին, քանի որ ինչքան Հայաստանը մնաց Սերժ Սարգսյանի իշխանության տակ, այդքան ժողովուրդը մնալու է թալանված, ու այդ ժամանակ ավելի դժվար կլինի ինչ–որ բան փոխել:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը