Լրահոս

09.09.2009 16:30


Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը կբացատրի իր՝ մանդատից հրաժարվելու պատճառը

Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը կբացատրի իր՝ մանդատից հրաժարվելու պատճառը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Րաֆֆի  Հովհաննիսյանի կատարած քայլի դրդապատճառները գալիս են խորքից՝ ամենատարբեր հարթություններից։

-Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մեկ նախադասությամբ արդեն մեկնաբանություն տրվել է, բայց շատերն ինչպես հայ-թուրքական արձանագրությունները, այնպես էլ այս մեկնաբանությունը հասկանալու խնդիր ունեն, և, բնականաբար, պիտի ասեմ, որ կուսակցության և հենց Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերացումներով՝ ազգային խնդիրները սկսվում են ներքին ժողովրդավարացման խնդիրներից՝ սկսած մարտի 1-ից և դրան նախորդած ժամանակահատվածից, ճգնաժամերը հանգուցալուծելու և դրանք լուծելու անկարողությունից, վերջացրած հասարակության և պետության խոցելիության արդյունքում Հայաստանի շահերին հակասող միջազգային զարգացումներով, որտեղ հանրապետության իշխանությունները հլու-հնազանդ կատարում են այն, ինչ ասվում է,-նշել է նա:

Ստեփան Սաֆարյանի խոսքերով՝ առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ կհանդիպի լրագրողների հետ և կբացատրի իր քայլի ազգային դրդապատճառները։ Այն հարցին, թե եթե պատճառն ազգային խնդիրներն են, ինչո՞ւ ողջ խմբակցությունը հրաժարական չի տալիս, պատգամավորը պատասխանել է, թե «կոլեկտիվ հայտով մանդատների վայր դրման հարցի քննարկման ժամանակ կուսակցության վարչությունն ընդունել է մեծամասնական որոշում՝ դեռ շարունակել աշխատանքը խորհրդարանում»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը