Աշխարհ

25.08.2014 10:16


Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է Ռաուլ Հաջիմբան

Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է Ռաուլ Հաջիմբան
Երեկ Աբխազիայի Հանրապետությունում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, տեղեկացնում է, որ Հաջիմբան ստացել է ընտրողների ձայների 50.58%-ը:
Նրա հիմնական մրցակից, Աբխազիայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ասլան Բժանիան, հավաքել է ձայների 35.91%-ը։
Մյուս 2 թեկնածուները՝ Միրաբ Կիշմարիան և Լեոնիդ Ձապշբան, ստացել են ընտրողների 6.4% և 3.4% քվեն:

Այս խորագրի վերջին նյութերը