Լրահոս

09.09.2009 16:16


Վարդան Այվազյան. «Սահմանի բացումն ավելի շատ կարող է պարտադրված լինել հենց տնտեսական գործոններով»

Վարդան Այվազյան. «Սահմանի բացումն ավելի շատ կարող է պարտադրված լինել հենց տնտեսական գործոններով»

«ՄԱԱ»-ում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և երկու երկրների կողմից նախաստորագրված արձանագրություններին՝ Վարդան Այվազյանն ասել է, որ դրանց վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշումը միանշանակ դրական է։

-Ինչ վերաբերում է թուրքական պաշտոնյաների տարատեսակ հայտարություններին, ապա դրանք տեսակետներ են ևշատ հաճախ արվում են քաղաքական նպատակներով։ Թե նախօրոք ի՞նչ է խոսվում կամ խոսվել, կարևոր չէ, այսօր կան արձանագրությունները։ Եթե կողմերից որևէ մեկը չի ստորագրում, նշանակում է՝ չի գնում իրականացվող գործընթացների՝ իր բարի կամքի դրսևորմանը։ Ուզում ենք, որ մեր վիճակը լավանա, ուրեմն եկեք մի բան անենք,- ասել է նա։

Նրա կարծիքով սահմանի բացումն ավելի շատ կարող է պարտադրված լինել հենց տնտեսական գործոններով։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ մտահոգություններ ևս կան, քանի որ «հասել ենք հայ ժողովրդի համար դարավոր խնդիրների լուծման կիզակետին»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը