Ստեփան Սաֆարյան. «Այսօր ես նույնականացում տեսա իշխանությանը սպասարկող թերթերի և ՀԱԿ–ի պաշտոնաթերթերի միջև»
-Հիմնական նպատակը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի արժեզրկումը, այն շեղելն, իբր, ներկուսակցական խնդիրներով, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը պայմանավորված չէ ներկուսակցական խնդիրներով,-պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատից հրաժարվելը կապված է ներկուսակցական խնդիրների հետ՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքերով՝ թե՛ իշխանական, թե՛ ՀԱԿ-ին սպասարկող լրատվամիջոցները դարձել են նույնական։
-Ես չգիտեմ. երևի լիդերության խնդիրներ կան։ Եթե ուշադրություն դարձնեք, այս արձանագրությունների վերաբերյալ ՀԱԿ-ի և «Ժառանգության» հայտարարություններն արմատապես տարբերվում են։ Այն բանից հետո, երբ «Ժառանգությունը» գործողությունների ծրագիրը ներկայացրեց և՛ հայ-թուրքական, և՛ ղարաբաղյան խնդրի կապակցությամբ, տեղի ունեցավ սա։ Ես այլ բացատրություն չունեմ, թե ինչու են իշխանական թերթերի մեկնաբանությունները համընկնում ՀԱԿ-ի պաշտոնաթերթերի մեկնաբանություների հետ։ Ցավոք, լիդերության ամբիցիաներն ավելի էական են, քան միասնական գնալու հրամայականը, որը բխում է բոլորիս շահերից,-ասել է Ստեփան Սաֆարյանը։

7or.am