Լրահոս

09.09.2009 15:40


Լյուդմիլա Սարգսյան. «Եթե դուք իշխանությունից զրկվեք, հետաքրքրիր է, թե ձեր շարքերում որքան մարդ կմնա»

Լյուդմիլա Սարգսյան. «Եթե դուք իշխանությունից զրկվեք, հետաքրքրիր է, թե ձեր շարքերում որքան մարդ կմնա»

-Առայժմ իշխանությունների հետ երկխոսության եզրեր չեմ տեսնում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ապա հիշեցրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին հայտարարել էր, թե քանի դեռ մի քաղբանտարկյալ կա, ինքը իշխանությունների հետ երկխոսության հիմքեր չի տեսնում։

Ինչ վերաբերում է նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում նախաստորագրված արձանագրությունների շուրջ իշխանությունների և ընդդիմության մոտեցումների մեջ նմանություն կա, ապա, Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, «այդ մոտեցումներն այնքան մոտ չեն իրար, որ դրանց շուրջ հնարավոր լինի երկխոսել»։

-Եվ, վերջապես, նման քայլերի ոչ թե ՀԱԿ-ը պետք է գնա, այլ իշխանությունները պետք է փորձեն բանակցել։ Թե արդյունքում ի՞նչ կստացվի, չեմ կարող ասել,-ասել է ՍԴՀԿ ատենապետը, ապա շարունակել,- մեր կուսակցությունը պատրաստ չէ համագործակցել այն քաղաքական ուժի հետ, որը բռնագրավել է իշխանությունը։

-Իսկ Ձեր կուսակցությունում քանի՞ հոգի են, որ...,-հարց է ուղղել Լ. Սարգսյանի հետ բանավիճող Սուքիաս Ավետիսյանը։

-Խնդիրը քանակի մեջ չէ։ Եթե դուք իշխանությունից զրկվեք, հետաքրքրիր է, թե ձեր շարքերում որքան մարդ կմնա,-նկատել է տիկին Սարգսյանը։

-Դա շատ ուշ կլինի, և երևի դուք չհասցնեք տեսնել,-հավելել է Ս. Ավետիսյանը։

 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը