Շիրակ Թորոսյան. «Հայ–թուրքական սահմանի բացման պարագայում այլևս չի կառուցվի Կարս–Ախալքալաք–Բաքու երկաթուղին»
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն «Ազդակ» ակումբում ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը դրական են անդրադառնալու ջավախահայության վրա։
-Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում այլևս չի կառուցվի Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին, որը, թեպետ, շատերի տեսակետից տնտեսական խթան էր հանդիսանալու Ջավախք տարածաշրջանի համար (որի մեջ, իհարկե, ճշմարտություն կա), բայց, միևնույն ժամանակ, այդ երկաթուղու առկայությունը բերելու էր տարածաշրջանի ժողովրդագրական կազմի էական փոփոխության, երկաթուղու անվտանգության պատրվակով ՝ Ջավախքում առանց այն էլ կուտակված ուժային կառույցների՝ է՛լ ավելի ուժեղացման և, այդ առումով, լուրջ վնաս էր հասցվելու ջավախահայերի հետագա անվտանգությանը,- նշել է Շ. Թորոսյանը։
Նա նաև կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում հայկական երկաթուղիները Հարավային Կովկասի և Առաջավոր Ասիայի երկաթուղային բեռնափոխադրումների հանգույցը կարող են դառնալ։
-Հայաստանի զարգացումը, ուժեղացումն ուղիղ համեմատական է Ջավախքի կայունությանը։ Ուժեղ է Հայաստանը, կայուն է Ջավախքը, թույլ է Հայաստանը, Ջավախքն առավել մեծ ճնշումների է ենթարկվելու։
Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում էլ, ըստ Շ. Թորոսյանի, հայ-թուրքական հարաբերությունները և Արցախի հինմնահարցը տարանջատված են, ինչը նա մեծ հաջողություն է համարում.
-Չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը, երբ հասնի այն բանին, որ թուրքական Մեջլիսը պետք է վավերցնի այդ համաձայնագիրը, չքվեարկի և, որպես նախապայման, առաջ բերի արցախյան հարցը։ Դա այլ խնդիր է, բայց այս պահին ես այդպիսի բան չեմ տեսնում։

7or.am