-Ուսումնական տարին մեկնարկել է. մեր թեժ գիծը նորից թեժացել է,- իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Նա նշել է, որդրամահավաքության մասին ահազանգեր են ստանում հիմնականում մայրաքաղաքի դպրոցներից, իսկ այդ ահազանգերն էլ, որպես կանոն, անանուն են լինում։
-Ուզում եմ զգուշացնել և հաղորդել բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, որ նախարարի փոփոխությամբ ավարտվել է այն էպոպեան, որը կար այդ ապօրինի դրամահավաքների հետ կապված, չի՛ ավարտվել,- նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ իր հրամանով համապատասխան աշխատանքներ են տարվում դրամահավաքության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։
Ա. Աշոտյանի խոսքերով՝ ուսուցիչները նման «թաքնված կաշառքի» կարիքը չունեն.
-Մեր ուսուցիչների բազմահազարանոց բանակը կարիք ունի հասարակական համակրանքի, գնահատանքի, հարգանքի և դպրոցի նկատմամբ համապատասխան մոտեցման ձևավորման։
ԿԳ նախարարության թեժ գիծը նորից թեժացել է
-Ուսումնական տարին մեկնարկել է. մեր թեժ գիծը նորից թեժացել է,- իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ դրամահավաքության մասին ահազանգեր են ստանում հիմնականում մայրաքաղաքի դպրոցներից, իսկ այդ ահազանգերն էլ, որպես կանոն, անանուն են լինում։

7or.am