-Այո՛, ես ընդունում եմ, որ Վարդան Օսկանյանը գիտակ է այս հարցում, բայց ես չեմ ընդունում այն հանգամանքը, որ բանակցություններն անընդհատ պետք է թաքնված լինեն։ Կարծում եմ, որ Վարդան Օսկանյանը երկար տարիներ քաղաքականության մեջ միգուցե խնդիր ունի, որ իր աշխատած տարիներին որևիցե նման փաստաթուղթ չեղավ, և քանի որ այսօր կա այդպիսի փաստաթուղթ, դրան խանդով է վերաբերվում,-ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է նա վերաբերվում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունների մասին գնահատականներին։
-Ես Վարդան Օսկանյանի պաշտպանը չեմ, բայց ո՞վ ասաց, թե նրա օրոք չէր կարելի բանակցությունները բերել այս վիճակին։ Միգուցե նա այնքան իմաստություն է ունեցել, որ չի հասցրել այս վիճակին։ Կարծում եմ, որ Վարդան Օսկանյանն այսօր շատ ավելի անկեղծ է, քան այն ժամանակ, երբ արտգործնախարար էր,-ի պատասխան Սուքիաս Ավետիսյանի՝ հակադարձել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։
Վարդան Օսկանյանը խանդո՞ւմ է Սերժ Սարգսյանին

7or.am