«Հայկական ժամանակի» լրագրողը պնդում է «Ժառանգության» անդամների հասցեին հնչեցված մեղադրանքները
-«Հայկական ժամանակը» երբևէ չի տպագրում որևէ տեղեկատվություն, որն իրականությանը չի համապատասխանում։ «Հայկական ժամանակը» մինչևչի ստուգումցանկացած տեղեկատվություն՝ տարբեր աղբյուրներից և ամբողջությամբ՝ միլիոն տոկոսով, չի տպագրում,- «7օր»-ին ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ նա «Հայկական ժամանակի» այսօրվա համարում հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ՐաֆֆիՀովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելը ոչ թե «անձնական և ազգային դրդապատճառներով» է պայմանավորված, այլ ներկուսակցականխմորումներով. տարաձայնություններկանՐաֆֆիՀովհաննիսյանիև «Ժառանգություն» խմբակցությանղեկավարԱրմենՄարտիրոսյանիմիջև,իսկայսամենիցանմասնչէնաևկուսակցությանմամուլիխոսնակՀովսեփԽուրշուդյանը։ Մասնավորապես նշվել է, որ Ա. Մարտիրոսյանը կեղծելէ կուսակցության վարչության անդամների ընտրության արդյունքներն «իշխանություններիհամարվերահսկելիվարչությանկազմունենալուհամար»։ Այսօր «7օր»-իհետ զրույցումԱ.Մարտիրոսյանը և Հ. Խուրշուդյանը նման հրապարակումներն անվանել են «զառանցանք»։
-Բնականաբար, պետք է այդպես էլ ասեին։ Ասեին՝ այո՛, մենք կեղծարար ե՞նք։ Խոստովանեի՞ն,- ի պատասխան՝ նշել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը՝ հավելելով,-երբ իշխանություններն ընտրությունները կեղծում են, բոլորս էլ գիտենք, որ դրանք կեղծել են, բայց իրենք կանգնում և ասում են՝ շատ արդար, թափանցիկ ընտրություններ են եղել, ի՞նչ կեղծիքի մասին է խոսքը։ Այս դեպքում էլ նույն ձեռագիրն է, և ես իրենցից այլ պատասխան չէի էլ սպասում։
«Հայկական ժամանակի» լրագրողը պնդում է «Ժառանգության» անդամների հասցեին հնչեցված մեղադրանքները
-«Հայկական ժամանակը» երբևէ չի տպագրում որևէ տեղեկատվություն, որն իրականությանը չի համապատասխանում։ «Հայկական ժամանակը» մինչև չի ստուգում ցանկացած տեղեկատվություն՝ տարբեր աղբյուրներից և ամբողջությամբ՝ միլիոն տոկոսով, չի տպագրում,- «7օր»-ին ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ նա «Հայկական ժամանակի» այսօրվա համարում հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելը ոչ թե «անձնական և ազգային դրդապատճառներով» է պայմանավորված, այլ ներկուսակցական խմորումներով. տարաձայնություններ կան Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի միջև, իսկ այս ամենից անմասն չէ նաև կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։ Մասնավորապես նշվել է, որ Ա. Մարտիրոսյանը կեղծել է կուսակցության վարչության անդամների ընտրության արդյունքներն «իշխանությունների համար վերահսկելի վարչության կազմ ունենալու համար»։ Այսօր «7օր»-ի հետ զրույցում Ա. Մարտիրոսյանը և Հ. Խուրշուդյանը նման հրապարակումներն անվանել են «զառանցանք»։
-Բնականաբար, պետք է այդպես էլ ասեին։ Ասեին՝ այո՛, մենք կեղծարար ե՞նք։ Խոստովանեի՞ն,- ի պատասխան՝ նշել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը՝ հավելելով,- երբ իշխանություններն ընտրությունները կեղծում են, բոլորս էլ գիտենք, որ դրանք կեղծել են, բայց իրենք կանգնում և ասում են՝ շատ արդար, թափանցիկ ընտրություններ են եղել, ի՞նչ կեղծիքի մասին է խոսքը։ Այս դեպքում էլ նույն ձեռագիրն է, և ես իրենցից այլ պատասխան չէի էլ սպասում։
7or.am