Այսօր մամուլում հրապարակումներ կային, որ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելը ոչ թե «անձնական և ազգային դրդապատճառներով» է պայմանավորված, այլ ներկուսակցական խմորումներով։ Մասնավորապես նշվել է, որ ներկուսակցական խարդավանքների պատճառով տարաձայնություններ կան Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի միջև, իսկ այս ամենից անմասն չէ նաև կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։
Այս կապակցությամբ մեկնաբանություններ և պարզաբանումներ ստանալու համար «7օր»-ը դիմել է Արմեն Մարտիրոսյանին։ Նա պատասխանել է՝ սահմանափակվելով մեկ նախադասությամբ.
-Ես չեմ պատրաստվում մեկնաբանել զառանցանքները։
Իր հերթին՝կուսակցությանմամլո խոսնակ Խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «7օր»-ին հայտնել էր, որ «Ժառանգության» ներսում ամեն ինչ կարգին է և տարածված լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը շարունակում է պնդել «Ժառանգության» անդամների հասցեին հնչեցված մեղադրանքները։
Արմեն Մարտիրոսյանը «զառանցանքները» չի մեկնաբանում
Այսօր մամուլում հրապարակումներ կային, որ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելը ոչ թե «անձնական և ազգային դրդապատճառներով» է պայմանավորված, այլ ներկուսակցական խմորումներով։ Մասնավորապես նշվել է, որ ներկուսակցական խարդավանքների պատճառով տարաձայնություններ կան Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի միջև, իսկ այս ամենից անմասն չէ նաև կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։
Այս կապակցությամբ մեկնաբանություններ և պարզաբանումներ ստանալու համար «7օր»-ը դիմել է Արմեն Մարտիրոսյանին։ Նա պատասխանել է՝ սահմանափակվելով մեկ նախադասությամբ.
-Ես չեմ պատրաստվում մեկնաբանել զառանցանքները։
Իր հերթին՝ կուսակցության մամլո խոսնակ Խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «7օր»-ին հայտնել էր, որ «Ժառանգության» ներսում ամեն ինչ կարգին է և տարածված լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը շարունակում է պնդել «Ժառանգության» անդամների հասցեին հնչեցված մեղադրանքները։