Լրահոս

09.09.2009 11:17


Վրաստանում գիշերը ևս մեկ երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում գիշերը ևս մեկ երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում երեքշաբթի գիշերը՝ ժամը  22։10-ին, տեղի է ունեցել 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

«Երկրաշարժի էպիկենտրոնը դարձյալ եղել է  Վրաստանի հյուսիս-արևմուտքում՝ Ռաչա-Լեչխումի տարածաշրջանի Օնսկ շրջանում»,-ասել են Վրաստանի սեյսմիկ ծառայության ներկայացուցիչները։
Նրանց խոսքերով՝ նման ուժեղ երկրաշարժերից հետո միշտ սպասվում է, որ մոտ մեկ ամիս այն կկրկնվի, սակայն, քիչ բալանոց ցնցումներով։

Գիշերվա երկրաշարժի զոհերի և տուժածների մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի հաղորդվել։  

Թբիլիսիում, որը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից 140 կմ հեռավորության վրա, ցնցումները դեռ չեն կրկնվել։

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:41-ին էլ ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել Վրաստանում՝ Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջաններում և առաջացրել մեծ ավերածություններ:

 

Այս խորագրի վերջին նյութերը