Լրահոս

09.09.2009 10:56


Խաղաղության ճանապարհ Ստամբուլի, Երևանի և Բաքվի միջև՞

Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրները, թուրքական Sabah թերթի փոխանցմամբ, ստորագրել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի առաջարկած նախագիծը, Ստամբուլը, Երևանը և Բաքուն իրար կապող «խաղաղության ճանապարհի» վերաբերյալ։
Ըստ այդմ, նախատեսվում է ունենալ 7 հազար կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որը անցնելու է 12 երկրների տարածքով և Ստամբուլը կապելու է Երևանի, իսկ Երևանն էլ Բաքվի հետ:
Sabah-ի փոխանցմամբ, նախագիծը քննարկվելու է Թուրքիայի խորհրդարանում:

Ի դեպ, այս տեղեկատվությունը երեկ տարածվել էր նաև հայկական լրատվամիջոցներով։ Նշենք, սակայն, որ «7օր»-ի հետ զրույցում Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից մեկը նշել է, որ այդպիսի բան լինելու դեպքում դրա մասին նախ կհայտարարեին երկու երկրների տրանսպորտի և կապի նախարարները։ Այնպես որ, Դավութօղլուն չէ, որ պետք է այդ մասին հայտարարեր։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը