Արտակ Գաբրիելյան. «Ջավախքում հիմնախնդիրները դասակարգվում են հիմնականում երեք ուղղությամբ»
ՀարցազրույցՋավախքիՀայկականՀասարակականԿազմակերպություններիԽորհրդիհամակարգողԱրտակԳաբրիելյանիհետ: -Վրաստանի նախկին իշխանության ժամանակ Ջավախքում շատ էր բարձրաձայնվում, որ բացի սոցիալական խնդիրներից, առկա են նաև ազգային հիմնահարցեր։ Ինչո՞վ է պայմանավորված, որ հիմա ավելի քիչ է այդ մասին խոսվում։ -Դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանությունները։ Ջավախքի ժողովուրդը, «Վրացական երազանք» քաղաքական ուժի նախընտրական խոստումներից ելնելով, լիահույս էր նոր ձևավորվող իշխանությունների հարցում՝ նախքան իշխանափոխությունը։ Սակայն, ցավոք սրտի, արդեն երկու տարի է, ինչ ժողովրդի այդ հույսերը կամաց-կամաց մարեցին։ Համեմատության մեջ գրեթե նույնն են՝ ինչ նախորդ իշխանությունները։ Այստեղ սուբյեկտիվ հանգամանքներ էլ կան՝ պայմանավորված ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ։ Մենք չցանկացանք այս ընթացքում բարձրաձայնել մեր հիմնախնդիրների մասին, որպեսզի չխանգարենք այդ գործընթացին։ Բացի այդ, մենք հաշվի առանք աշխարհաքաղաքական իրավիճակը՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ, առավել ևս, որ այդ դեպքերի սկսման փուլում վրացի քաղաքական գործիչներից մի քանիսը բարձրաձայնեցին, թե Ջավախքում էլ ինչ-որ անջատողական շարժումներ կան, շուտով Ջավախքն էլ կանջատվի և ջավախցիներին արդեն ռուսական անձնագրեր են տրամադրում։ Այդ բոլորը ապատեղեկատվություն էր՝ վրաց հասարակության ուշադրությունը հիմնականում կենտրոնացնելու ջավախահայության վրա։ Մեծ հաշվով տարբերություն դեռևս չենք տեսնում նախորդ և ներկա իշխանությունների մեջ, թեև 2012 թվականի իշխանափոխությունից հետո բազմիցս հայտարարել ենք, որ հույսեր կապում ենք ներկա իշխանությունների հետ։ Հիմա Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, վավերացումը որոշակի հույսեր ներշնչում է, տեսնենք ապագայում ինչպես կլինի։ -Ի՞նչ գնահատական կարող եք տալ վերջերս մեր եկեղեցում տեղի ունեցած վիճաբանությանը։ -Վիրահայոց թեմից հակասական հայտարարություններ եղան։ Սկզբից հայտարարեցին, թե կրոնական, ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորվում, իսկ հետո, երբ Սրբազանը այցելեց Վրաստանի պատրիարքարան, այնտեղից հայտարարեց, որ զուտ կենցաղային հողի վրա խուլիգանություն է եղել, հիմա գործը քննում են իրավապահ մարմինները։ Իմ կարծիքով, և ընդհանրապես Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի կարծիքով, վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։ -Ամեն դեպքում հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքի միտում տեսնո՞ւմ եք։ -Իհարկե այո, հատկապես Սահակաշվիլու իշխանության տարիներին մեծածավալ քարոզչական աշխատանք տարվեց՝ ի վնաս հայության։ Բացի այն, որ որոշ քաղաքական գործիչներ հայտարարում էին, թե Ջավախքում անջատողական շարժումներ կան, վրաց եկեղեցին ևս անմասն չմնաց այդ հակահայկական քարոզչությունից։ Իհարկե, վրաց հասարակության որոշակի հատվածի մոտ նստվածք առաջացել է։ Վրաստանում կան հակահայկական տրամադրություններ, սակայն դա չենք կարող ասել ամբողջ վրացական հասարակության մասին։ -Ադրբեջանական գործոնը որքանո՞վ է անդրադառնում վրաց-հայկական հարաբերությունների վրա։ -Հակահայկական տրամադրություններ ստեղծելու հարցում հենց մեծ դերակատարություն ունի թուրք-ադրբեջանական գործոնը։ Այդ ապատեղեկատվությունները հիմնականում տարածում են թուրք-ադրբեջանական հիմնադրամները։ Վրաստանում գործում է SOCAR նավթի և բենզինի լցակայանների հսկայական ցանց, որը ֆինանսավորում է մի շարք հիմնադրամների, որոնք էլ այդ հակահայկական տրամադրությունները ստեղծում են Վրաստանում։ -Հայերի նկատմամբ քաղաքական ճնշում նկատելի՞ է։ -Վրաստանում ապրող հայության հանդեպ վարվող ցանկացած հիմնախնդիրների ոլորտ քաղաքական ենթատեքստ է պարունակում։ Ջավախքում հիմնախնդիրները դասակարգվում են հիմնականում երեք ուղղությամբ` հիմնախնդիրներ, որոնք բնորոշ են նաև Վրաստանի այլ շրջանների, դրանք հիմնականում սոցիալ-տնտեսական են, հիմնախնդիրներ, որոնք հետխորհրդային ժամանակահատվածից հետո իշխանությունների կողմից առաջացել են արհեստական և ընդհանրապես հիմնախնդիրներ, որոնք միայն քաղաքական են, դրանք ջավախցիների՝ Վրաստանում հայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնախնդիրներն են։ Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին։ Դրանցից մեկը հայոց լեզվի հարցն է, որին ցանկանում էինք միջազգային օրենքներին համապատասխան լուծում տալ, և կրթական սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն են։ -Աբխազական երկաթուղու շահագործման մասին հիմա ավելի քիչ է խոսվում, ի՞նչ ակնկալիքներ կան այդ հարցում։ -Աբխազական երկաթուղու հարցը երկու պետությունների բարձրաստիճան իշխանությունների քննարկման հարցն է։ Վերջերս վրաց քաղաքական գործիչներից մեկը հայտարարեց, որ այդ երկաթգիծը Վրաստանը պատրաստ չէ հենց այնպես մատուցել Հայաստանին և դրա դիմաց ինչ-որ բան է պահանջելու։ -Ինչպե՞ս կանդրադառնա հայ-վրացական հարաբերություններում երկու երկրների արտաքին քաղաքականության տարբեր կողմնորոշումները։ -Հայաստանի և Վրաստանի տարբեր աշխարհաքաղաքական բևեռներին անդամակցելու հարցում լավատես չեմ, չնայած երկու երկրների ղեկավարները վստահեցնում են, որ դա չի խանգարելու երկու պետությունների հարաբերություններին՝ լինի դա առևտրատնտեսական, թե քաղաքական հարցերում։ Սակայն ես կարծում եմ, որ հենց այս երկու պետությունները չէ, որ որոշում են ինչպիսի հարաբերություններ պետք է ունենալ, որովհետև աշխարհաքաղաքական այդ երկու բևեռները կունենան իրենց կանոնադրությունը, օրենքները, և անդամակցող երկրները պարտավորվածություն պետք է զգան անել այնպես, ինչպես պահանջվի։ Վրաստանն արդեն ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, սպասում ենք թե ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ինչ չափորոշիչներ կլինեն սահմանային անցակետերի, բեռների տեղափոխման հարցում։ Սակայն այդ առումով ես լավատես չեմ, որովհետև խոսակցություններ կան Վրաստանի և Հայաստանի հետ վիզային կարգ սահմանելու վերաբերյալ, թեև ՀՀ ԱԳՆ-ն ժխտել է, սակայն եթե Վրաստանն անդամակցի Եվրամիությանը, համենայնդեպս վիզային կարգ կսահմանվի։
Արտակ Գաբրիելյան. «Ջավախքում հիմնախնդիրները դասակարգվում են հիմնականում երեք ուղղությամբ»
Հարցազրույց Ջավախքի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի հետ:
-Վրաստանի նախկին իշխանության ժամանակ Ջավախքում շատ էր բարձրաձայնվում, որ բացի սոցիալական խնդիրներից, առկա են նաև ազգային հիմնահարցեր։ Ինչո՞վ է պայմանավորված, որ հիմա ավելի քիչ է այդ մասին խոսվում։
-Դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանությունները։ Ջավախքի ժողովուրդը, «Վրացական երազանք» քաղաքական ուժի նախընտրական խոստումներից ելնելով, լիահույս էր նոր ձևավորվող իշխանությունների հարցում՝ նախքան իշխանափոխությունը։ Սակայն, ցավոք սրտի, արդեն երկու տարի է, ինչ ժողովրդի այդ հույսերը կամաց-կամաց մարեցին։ Համեմատության մեջ գրեթե նույնն են՝ ինչ նախորդ իշխանությունները։ Այստեղ սուբյեկտիվ հանգամանքներ էլ կան՝ պայմանավորված ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ։ Մենք չցանկացանք այս ընթացքում բարձրաձայնել մեր հիմնախնդիրների մասին, որպեսզի չխանգարենք այդ գործընթացին։ Բացի այդ, մենք հաշվի առանք աշխարհաքաղաքական իրավիճակը՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ, առավել ևս, որ այդ դեպքերի սկսման փուլում վրացի քաղաքական գործիչներից մի քանիսը բարձրաձայնեցին, թե Ջավախքում էլ ինչ-որ անջատողական շարժումներ կան, շուտով Ջավախքն էլ կանջատվի և ջավախցիներին արդեն ռուսական անձնագրեր են տրամադրում։ Այդ բոլորը ապատեղեկատվություն էր՝ վրաց հասարակության ուշադրությունը հիմնականում կենտրոնացնելու ջավախահայության վրա։ Մեծ հաշվով տարբերություն դեռևս չենք տեսնում նախորդ և ներկա իշխանությունների մեջ, թեև 2012 թվականի իշխանափոխությունից հետո բազմիցս հայտարարել ենք, որ հույսեր կապում ենք ներկա իշխանությունների հետ։ Հիմա Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, վավերացումը որոշակի հույսեր ներշնչում է, տեսնենք ապագայում ինչպես կլինի։
-Ի՞նչ գնահատական կարող եք տալ վերջերս մեր եկեղեցում տեղի ունեցած վիճաբանությանը։
-Վիրահայոց թեմից հակասական հայտարարություններ եղան։ Սկզբից հայտարարեցին, թե կրոնական, ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորվում, իսկ հետո, երբ Սրբազանը այցելեց Վրաստանի պատրիարքարան, այնտեղից հայտարարեց, որ զուտ կենցաղային հողի վրա խուլիգանություն է եղել, հիմա գործը քննում են իրավապահ մարմինները։ Իմ կարծիքով, և ընդհանրապես Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի կարծիքով, վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։
-Ամեն դեպքում հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքի միտում տեսնո՞ւմ եք։
-Իհարկե այո, հատկապես Սահակաշվիլու իշխանության տարիներին մեծածավալ քարոզչական աշխատանք տարվեց՝ ի վնաս հայության։ Բացի այն, որ որոշ քաղաքական գործիչներ հայտարարում էին, թե Ջավախքում անջատողական շարժումներ կան, վրաց եկեղեցին ևս անմասն չմնաց այդ հակահայկական քարոզչությունից։ Իհարկե, վրաց հասարակության որոշակի հատվածի մոտ նստվածք առաջացել է։ Վրաստանում կան հակահայկական տրամադրություններ, սակայն դա չենք կարող ասել ամբողջ վրացական հասարակության մասին։
-Ադրբեջանական գործոնը որքանո՞վ է անդրադառնում վրաց-հայկական հարաբերությունների վրա։
-Հակահայկական տրամադրություններ ստեղծելու հարցում հենց մեծ դերակատարություն ունի թուրք-ադրբեջանական գործոնը։ Այդ ապատեղեկատվությունները հիմնականում տարածում են թուրք-ադրբեջանական հիմնադրամները։ Վրաստանում գործում է SOCAR նավթի և բենզինի լցակայանների հսկայական ցանց, որը ֆինանսավորում է մի շարք հիմնադրամների, որոնք էլ այդ հակահայկական տրամադրությունները ստեղծում են Վրաստանում։
-Հայերի նկատմամբ քաղաքական ճնշում նկատելի՞ է։
-Վրաստանում ապրող հայության հանդեպ վարվող ցանկացած հիմնախնդիրների ոլորտ քաղաքական ենթատեքստ է պարունակում։ Ջավախքում հիմնախնդիրները դասակարգվում են հիմնականում երեք ուղղությամբ` հիմնախնդիրներ, որոնք բնորոշ են նաև Վրաստանի այլ շրջանների, դրանք հիմնականում սոցիալ-տնտեսական են, հիմնախնդիրներ, որոնք հետխորհրդային ժամանակահատվածից հետո իշխանությունների կողմից առաջացել են արհեստական և ընդհանրապես հիմնախնդիրներ, որոնք միայն քաղաքական են, դրանք ջավախցիների՝ Վրաստանում հայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնախնդիրներն են։ Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին։ Դրանցից մեկը հայոց լեզվի հարցն է, որին ցանկանում էինք միջազգային օրենքներին համապատասխան լուծում տալ, և կրթական սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն են։
-Աբխազական երկաթուղու շահագործման մասին հիմա ավելի քիչ է խոսվում, ի՞նչ ակնկալիքներ կան այդ հարցում։
-Աբխազական երկաթուղու հարցը երկու պետությունների բարձրաստիճան իշխանությունների քննարկման հարցն է։ Վերջերս վրաց քաղաքական գործիչներից մեկը հայտարարեց, որ այդ երկաթգիծը Վրաստանը պատրաստ չէ հենց այնպես մատուցել Հայաստանին և դրա դիմաց ինչ-որ բան է պահանջելու։
-Ինչպե՞ս կանդրադառնա հայ-վրացական հարաբերություններում երկու երկրների արտաքին քաղաքականության տարբեր կողմնորոշումները։
-Հայաստանի և Վրաստանի տարբեր աշխարհաքաղաքական բևեռներին անդամակցելու հարցում լավատես չեմ, չնայած երկու երկրների ղեկավարները վստահեցնում են, որ դա չի խանգարելու երկու պետությունների հարաբերություններին՝ լինի դա առևտրատնտեսական, թե քաղաքական հարցերում։ Սակայն ես կարծում եմ, որ հենց այս երկու պետությունները չէ, որ որոշում են ինչպիսի հարաբերություններ պետք է ունենալ, որովհետև աշխարհաքաղաքական այդ երկու բևեռները կունենան իրենց կանոնադրությունը, օրենքները, և անդամակցող երկրները պարտավորվածություն պետք է զգան անել այնպես, ինչպես պահանջվի։ Վրաստանն արդեն ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, սպասում ենք թե ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ինչ չափորոշիչներ կլինեն սահմանային անցակետերի, բեռների տեղափոխման հարցում։ Սակայն այդ առումով ես լավատես չեմ, որովհետև խոսակցություններ կան Վրաստանի և Հայաստանի հետ վիզային կարգ սահմանելու վերաբերյալ, թեև ՀՀ ԱԳՆ-ն ժխտել է, սակայն եթե Վրաստանն անդամակցի Եվրամիությանը, համենայնդեպս վիզային կարգ կսահմանվի։
Աղբյուրը՝ http://armenian-community.ge/News/678