Կարևորվել է համագործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների մասնավորապես դատաիրավական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ իրավական փոխօգնության եւ դատապարտյալների հանձնմանը վերաբերող համաձայնագրերի ստորագրման գործում դեսպանի ունեցած ներդրումը՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ Իրանի իրավապահ մարմինների համագործակցության սերտացմանը:
Կողմերը կարեւորել են երկու երկրների քաղաքացիների իրազեկումն ու ծանոթացումը միմյանց օրենսդրական դաշտերի առանձնահատկություններին ՝ ընդգծելով հատկապես մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման եւ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների առավել սերտ համագործակցության կարեւորությունը:
Նկատելով, որ քիմիական բաղադրության թմրամիջոցներն, ըստ քրեական գործերի ուսումնասիրության, Հայաստան են ներմուծվում հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է. ,Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն համապատասխան ներուժ եւ վճռականություն թույլ չտալու Հայաստանը վերածել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկրիե եւ հույս հայտնել, որ ԻԻՀ իրավապահները նույնքան հետեւողական կլինեն բացահայտելու ԻԻՀ տարածքից Հայաստան թմրամիջոց առաքողներին:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար' դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է ԻԻՀ՝ ողջունելով համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված համատեղ գործողությունների ծրագիր հաստատելու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջարկությունը: