Թուրք գործարար Սուրայյի Գարիպօղլու տղան՝ Ջեմը, ով մեղադրվում էր 17-ամյա ընկերուհու՝ Մունավվեր Կարաբուլութի սպանության մեջ և թաքնվել էր Հայաստանում, ձերբակալվել է։ Հղում անելով «Haberturk»-ին՝ «Vesti.Az» գործակալությունը տեղեկացրել է, որ այս մասին հաղորդել է «Gaziantepa»-ի թղթակից Ջեմիլ Բարանը։
Նրա խոսքերով՝ Ջեմի ձերբակալման մասին տեղեկատվությունն իրեն հաղորդել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան զինվորական խորհրդականներից մեկը։ Ըստ նրա՝ երկու օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը հաստատվել է։ Դեռևս երկու երկրների իշխանություններ լուծում են բյուրոկրատական քաշքշուկները։
Հիշեցնենք, որ 2009թ. մարտին Ստամբուլում թուրք հայտնի գործարարի որդին դաժանաբար սպանել էր իր սիրած աղջկան։
Թուրք գործարարի տղան ձերբակալվե՞լ է Հայաստանում