ՕՀՎ 8-րդ բաժինը խոշոր խախտում է բացահայտել «Արաքս թռչնաֆաբրիկա»-ում
Տնտեսությունում գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու նպատակով Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինն, որը զբաղվում է բացառապես խոշոր բիզնեսի վերահսկողությամբ, ընթացիկ տարվա հուլիսին 15 տնտեսվարողների մոտ իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում դուրս գրված հարկային հաշիվների քանակը հունիսի համեմատ աճել է ավելի քան 42 հազարով, իսկ գումարային արտահայտությամբ՝ իրացման շրջանառությունն ավելացել է շուրջ 2.5 միլիարդ դրամով: Իրականացված միջոցառումների ընթացքում բավականին ուշագրավ դեպք է արձանագրվել: Ստացված օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաև տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը ստուգելու նպատակով 8-րդ բաժնի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունում: Պարզվել է, որ թռչնաֆաբրիկային պատկանող Երևանի Արտաշիսյան 103 հասցեում գործող պահեստ-սառնարանից «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով մատակարարում է իրականացվել Վանաձոր քաղաք: Բեռնափոխադրման պահին աշխատակիցներն, օրենքով սահմանված կարգով, պահանջել են բեռն ուղեկցող փաստաթուղթ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ առաքումների գրքում առկա են անճշտություններ՝ օրենքի կոպիտ խախտումներով: Միաժամանակ, 8-րդ բաժնի մյուս աշխատակիցները Երևանում ճշտել են դրանց իսկությունը: Արդյունքում ստացվում է, որ փաստաթղթերով որպես ապրանքների ստացող կողմ ցույց է տրվում գազել մակնիշի պահեստ-ավտոմեքենան, սակայն այն իրականում բեռնաթափվում է Վանաձորի շուկայի հետնամասում գտնվող պահեստային տարածքում, որը, սակայն հայտարարագրված չէ հարկային տեսչությունում և այստեղից էլ հիմնականում առանց փաստաթղթերի ապրանքներն իրացվել են տարբեր գնորդների: Հաշվապահական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է` նման ընկերությունների գործելաոճը պարբերական բնույթ է կրել. առաքվող-տեղափոխվող ապրաքնների գրանցման գրքի միևնույն էջի և տողի համարով, տարբեր մեքենաների վրա դուրս են գրվել տարբեր քանակների և արժողության ապրանքների տեղափոխման բեռնագրեր, որոնցից սակայն ընդամենը մեկն է հաշվապահորեն ձևակերպվել, որպես կանոն` գումարով ամենափոքրը: Այս դեպքում ընկերության դուրս գրված փաստաթղթերով առաքվող ապրանքների զգալի մասը համապատասխան հաշվապահական ձևակերպումներ չի ստացել, հետևաբար չի ներառվել հարկային հաշվետվություններում արտացոլվող իրացման շրջանառության մեջ. այդպիսով ընկերությունը խուսափել է հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կատարվում են հաշվարկներ պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին