Հարցազրույց

08.08.2014 15:22


Դավիթ Թևյանց. «Հերթական անհասկանալի մարդկանց անհասկանալի գործողությունը»

Դավիթ Թևյանց. «Հերթական անհասկանալի մարդկանց անհասկանալի գործողությունը»
Հարցազրույց Դավիթ Թևյանցի հետ
-Ադրբեջանի քարոզչամեքենայի հնարքներին ու բավանդակությանը բավականին լավ ծանոթ եք: Ծաթոք եք նաև Ադրբեջանում տիրող համացանցային տրամադրություններին: Այսօր ստեղծված իրավիճակում արդյոք Ալիևի «ագիտպրոպը» տալի՞ս է իր նպատակային արդյունքը՝ ներքին սպառման առումով:
-Իսկ ինչո՞ւ ենք մենք խոսում միայն Ադրբեջանի ներքին լսարանի մասին: Տեղեկատվության այդ հեղեղը ուղղված է ոչ միայն իրենց, այլ նաև դրսի լսարանին: Եվ մեծ հարց է, թե տվյալ պարագայում որ լսարանն է ավելի կարևոր: Հաշվի առնելով, թե ինչ մոլեռանդությամբ է Ադրբեջանում ճնշվում ցանկացած հասարակական հուզում կամ ընդվզում, կարծում եմ, որ Ալիևի համար շատ ավելի կարևոր է համոզել սեփական բանակի անպարտելիության մասին լեգենդը երրորդ երկրներին: Իհարկե, սեփական ժողովրդին ևս պետք է ցույց տրվի, որ միլիարդավոր դոլարներն իզուր չեն ծախսվել: Հիշենք Գեբելսի հայտնի խոսքերը՝ «Որքան անհավանական է սուտը, այնքան ավելի շուտ դրան կհավատան»: Հենց այդ պատճառով ադրբեջանական ԶԼՄ-ն միշտ փորձում է անհավանական թվեր ներկայացնել հայկական կողմի կորուստների և այլնի մասին: Դրանք շա՜տ հեռու են իրականությունից, բայց դրանց ցանկանում է հավատալ սովորական ադրբեջանցին: Եվ նա հավատում է: Իհարկե, Ադրբեջանում քիչ չեն նրանք, ովքեր չեն հավատում պետական քարոզչամեքենային, որովհետև չեն հավատում իշխանություններին ընդհանրապես:
-Հայաստանի հասարակությունը որքանո՞վ է տիրապետում ճշգրիտ տեղեկատվությանը, և ինչո՞ւ են տարածվում անհեթեթ լուրեր:
-Կարծում եմ՝ մեր հասարկությունը շատ ավելի լավ է տեղեկացված տեղի ունեցող իրադարձություններից, քան ադրբեջանցիները: Մեր հասարակությունն, ընդհանրապես, շատ ավելի քաղաքականացված է, քան Ադրբեջանում է: Ընդ որում՝ ոչ միայն Արցախի հարցում: Մեր ժողովրդին հետաքրքրում է շուրջբոլորը տեղի ունեցող ամեն ինչ՝ Աֆրիկայից մինչև Նոր Զելանդիա: Նույնիսկ օտարների ընտրություններով նա սկսել է ավելի շատ հետաքրքրվել, քան սեփականով: Ցավոք, անհեթեթ լուրերը ևս մեզանում բավականին արագ են տարածվում: Եվ վերջին իրադարձությունները շփման գծում բացառություն չեն: Ասեկոսեները շատ-շատ էին և՛ մեծաթիվ զոհերի մասին, և՛ Իջևանում գյուղերի զավթման վերաբերյալ, և՛ նրա մասին, որ հոսպիտալներում այլևս տեղ չկա… Ինչո՞վ է դա պայմանավորված՝ դժվարանում եմ պատասխանել. երբեմն՝ մղումով՝ կարևոր օղակ դառնալ տեղեկատվական դաշտում, երբեմն՝ բթությամբ, երբեմն էլ՝ ստորությամբ…
-Ինչպե՞ս եք վերաբերվում «խաղաղության երթ» կոչվածին:
-Ոչ մի կերպ: Հերթական անհասկանալի մարդկանց անհասկանալի գործողությունը՝ անհասկանալի նպատակներով: Գնալ ՀՀ կառավարության շենքի դիմաց, պահանջել իշխանափոխություն և անվանել դա երթ ընդդեմ պատերազմի՞: Նորից մեջբերում անեմ, այս անգամ՝ հռոմեացի պատմաբան Կոռնելիուս Իոպատին՝ «Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվի՛ր պատերազմի»:
Հարցազրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը