Լրահոս

08.09.2009 16:05


«Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշմանը ծանոթացեք «Հայոց աշխարհ» օրաթերթից

«Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշմանը ծանոթացեք «Հայոց աշխարհ» օրաթերթից

«7օր»-ը նկատել էր, որ վերջին շրջանում հայաստանյան քաղաքական կյանքը բավական հագեցած է տարատեսակ զարգացումներով, և դրանց վերաբերյալ գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտնել են իրենց դիրքորոշումն ու տեսակետները։ Սակայն «Օրինաց երկիր» կուսակցությունը կարծես լռության խոստում է տվել։ Այսօր ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «7օր»-ին խոստացել էր ներկայացնել Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագարությունների վերաբերյալ «Օրինաց երկրի» դիրքորոշումը։

Քիչ առաջ Ս. Աբրահամյանը կապ է հաստատել «7օր»-ի հետ և առաջարկել կուսակցության դիրքորոշմանը ծանոթանալ «Հայոց աշխարհ» օրաթերթից.

-Ընդհանրապես, «Օրինաց երկիր» կուսակցությունը բազմիցս հրապարակավ արտահայտել է իր տեսակետը խնդրի շուրջ։ Մասնավորապես վերջերս՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը «Հայոց աշխարհ» օրաթերթում արտահայտել է կուսակցության դիրքորոշումը,- ասել է Ս. Աբրահամյանը՝ այդ դիրքորոշումն ամփոփելով մեկ նախադասությամբ,- հայ-թուրքական սահմանի բացումը դրական առումով որակապես նոր իրավիճակ է ստեղծում ոչ միայն Հայաստանում և Թուրքիայում, այլև ողջ տարածաշրջանում, և մենք բոլոր առումներով պետք է պատրաստ լինենք դրան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը