Լրահոս

08.09.2009 15:13


ՀՅԴ–ն պատրաստ է համագործակցել

ՀՅԴ–ն պատրաստ է համագործակցել

Քաղաքական այլ ուժերի հետ ՀՅԴ համագործակցության վերաբերյալ խոսելիս՝ «Հայացք» ակումբում Հրանտ Մարգարյանն ասել է, որ Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ.

-Բոլորին կոչ ենք անում համախմբվել, բայց մի տարբերությամբ՝ այն ուժերին, որոնց հիմնական նպատակը սա է (ազգային հարցերը), ոչ թե նրանց համար, ում հուզում է շաքարի գնի բարձրացումը, գայիշնիկի անպարկեշտ կեցվածքը։ Եթե սա է նրանց հիմնական նպատակը, եթե իսկապես հավատացած ենք, որ այս արձանագրություններով խնդրո առարկա են դառնում մեր ազգի շահերն ու պահանջները, ուրեմն բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել։

Հ.Մարգարյանը, որպես համագործակցության ուժ, առաջին հերթին տեսնում է ազգային մտավորականության ու անկախ քաղաքական գործիչներին, որոնք «նվազ հետին նպատակներ կարող են ունենալ»։

Նա նաև նշել է, որ այդ համագործակցությունն անպայման պայմանագրերով և արձանագրություններով չէ, որ պետք է տեղի ունենա, այլ տարատեսակ նախաձեռնություններով, ակցիաներով՝ նպատակ ունենալով ձախողել հայ-թուրքական հարաբերությունների այս ընթացքը։

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցությանը, ապա Հրանտ Մարգարյանն ասել է, որ «Ժառանգության» հետ պայմանավորվածություն չկա, սակայն ինքը ծանոթացել է կուսակցության դիրքորոշմանը և դրական մոտեցում ունի դրա վերաբերյալ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը