ԴԱՆ միություն. «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի պատկանում Գագիկ Ծառուկյանին
Լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրի կապակցությամբ, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստում ընդունվելու է որոշում՝ «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու, և այն մասին, որ ընկերությունն իբր պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը հայտարարում է.
«Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը արդեն իսկ իրականացնում է հոգեմետ նյութերի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեություն՝ ըստ ՀՀ կառավարության նախկինում ընդունված որոշման տրված լիցենզիայի, որը նույնպես տրամադրվել էր եռամյա ժամկետով. խոսքն այս դեպքում, ըստ էության, լիցենզիայի վերատրամադրման և վերագրանցման մասին է։
«Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի պատկանում Գագիկ Ծառուկյանին։
Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության լրատվական ծառայություն