Էդվարդ Անտինյան. «Սերժ Սարգսյանը մեզ այս անգամ էլ համոզեց, որ ոչ մի պարագայում չի կարելի հույսը դնել իր վրա»
Հարցազրույց քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ
–Վերջինօրերինհայ–ադրբեջանականսահմանինիրավիճակըկտրուկլարվելէ, սակայնՍերժՍարգսյանըոչմիայներկրիցհեռացավ, այլնաևորևէբառչխոսեցայդմասին։Ինչպե՞սեքգնահատումնրաայսպահվածքը։ Տարակուսանք չի՞ առաջացնում այս երևույթը։
–Զինադադարից հետո հակառակորդի կողմից նման աննախադեպ ակտիվության ու ագրեսիայի պարագայում Սերժ Սարգսյանը պարզապես պարտավոր էր կանգնել քաղաքական պրոցեսների գլխին: Թույլ չտալ, որպեսզի ո՛չ խուճապի մատնվի ժողովուրդը, ՛չ էլ վերջին օրերի հաջող արդյունքներից ոգևորված՝ անհիմն ինքնահանգստացմամբ զբաղվի: Գործող նախագահը պետք է իր հավասարակշիռ խոսքով գոտեպնդեր կռվողներին էլ, մեր ժողովրդին էլ, նշեր, թե ինչի կարիք կա, իսկ ինչն այս պահին անելն ավելորդ է: Չէ՞ որ հախուռն գնալ կռվողներին տեղում ոգևորելը կարող է նաև բացասական ընկալվել, ինչի մասին բազմիցս զգուշացրեցին պատկան մարմինները: Ո՞վ պետք է համակարգված ձևով գործելու հարցում ուղղորդի, եթե ոչ ի պաշտոնե երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում:
–Գուցե իր անտարբերությամբ ուզում էր ցույց տալ, որ իրավիճակն անհանգստանալու աստիճան լարվա՞ծ չէ։
–Ցույց տալ, թե ամեն ինչ այնքան լավ է ու սովորական, որ երկրի ղեկավարը արտասահմանյան շրջագայությունից չի հրաժարվում, Ծաղկաձորում հանդիպումներ է ունենում թիմակիցների հետ՝ «ուտել-խմելու» ձևաչափով, սա ավելի շատ խոսում է իրավիճակին ոչադեկվատ լինելու մասին, քան սառնասրտության: Այսօրվա պատերազմն էապես տարբերվում է նախորդից՝ զինտեխնիկայի հագեցվածությամբ, կանոնավար բանակների առկայությամբ ու համացանցային ակտիվությամբ: Իսկ այս լարված օրերին մի կողմից անկազմակերպ ու տարերային կերպով խուճապային տրամադրություններ են ձևավորում, մյուս կողմից՝ լկտիության հասած ինքնավստահություն դրսևորվում, մինչդեռ այս երկու ծայրահեղ դրսևորումներն էլ խիստ անհարիր են պատերազմական իրավիճակում:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը սպասում է՝ տեսնի, թե ինչ ուղղությամբ են զարգանում դեպքերը, որպեսզի կողմնորոշվի, թե ինչ ասի: Փոխանակ Սոչիի հանդիպումից առաջ Սարգսյանը մեր հանրությանը իրազեկի, թե ինչ տրամադրությամբ է գնում հանդիպման, ինչ է պատրաստվում ասել ու անել, ավելի շուտ համոզվում ենք, որ ինքը պետք է գնա ու Պուտինից իմանա, թե իրեն ինչպես պետք է պահի, ինչ ասի ու անի:
–Փաստորեն, ևս մեկ անգամ հաստատվեց, որ ժողովուրդը Սերժ Սարգսյանի վրա չի կարող իր հույսը դնել։
–Այո՛, նա մեզ այս անգամ էլ համոզեց, որ ոչ մի պարագայում չի կարելի հույսը դնել իր վրա։ Նա առավել անկարող է էքստրեմալ իրավիճակներում: Ու պետք չէ մեր զինվորների ու ժողովրդի խիզախությունը գործող նախագահին վերագրել. դա մեղմ ասած բարոյական չէ։ Այլապես մեր տարբեր տրամաչափի մի շարք պաշտոնյաներ առիթը բաց չթողեցին, որպեսզի մեր քաջարի զինվորների սխրանքներին փայ մտնեն:
Էդվարդ Անտինյան. «Սերժ Սարգսյանը մեզ այս անգամ էլ համոզեց, որ ոչ մի պարագայում չի կարելի հույսը դնել իր վրա»
Հարցազրույց քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ
–Վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ լարվել է, սակայն Սերժ Սարգսյանը ոչ միայն երկրից հեռացավ, այլ նաև որևէ բառ չխոսեց այդ մասին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս պահվածքը։ Տարակուսանք չի՞ առաջացնում այս երևույթը։
–Զինադադարից հետո հակառակորդի կողմից նման աննախադեպ ակտիվության ու ագրեսիայի պարագայում Սերժ Սարգսյանը պարզապես պարտավոր էր կանգնել քաղաքական պրոցեսների գլխին: Թույլ չտալ, որպեսզի ո՛չ խուճապի մատնվի ժողովուրդը, ՛չ էլ վերջին օրերի հաջող արդյունքներից ոգևորված՝ անհիմն ինքնահանգստացմամբ զբաղվի: Գործող նախագահը պետք է իր հավասարակշիռ խոսքով գոտեպնդեր կռվողներին էլ, մեր ժողովրդին էլ, նշեր, թե ինչի կարիք կա, իսկ ինչն այս պահին անելն ավելորդ է: Չէ՞ որ հախուռն գնալ կռվողներին տեղում ոգևորելը կարող է նաև բացասական ընկալվել, ինչի մասին բազմիցս զգուշացրեցին պատկան մարմինները: Ո՞վ պետք է համակարգված ձևով գործելու հարցում ուղղորդի, եթե ոչ ի պաշտոնե երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում:
–Գուցե իր անտարբերությամբ ուզում էր ցույց տալ, որ իրավիճակն անհանգստանալու աստիճան լարվա՞ծ չէ։
–Ցույց տալ, թե ամեն ինչ այնքան լավ է ու սովորական, որ երկրի ղեկավարը արտասահմանյան շրջագայությունից չի հրաժարվում, Ծաղկաձորում հանդիպումներ է ունենում թիմակիցների հետ՝ «ուտել-խմելու» ձևաչափով, սա ավելի շատ խոսում է իրավիճակին ոչադեկվատ լինելու մասին, քան սառնասրտության: Այսօրվա պատերազմն էապես տարբերվում է նախորդից՝ զինտեխնիկայի հագեցվածությամբ, կանոնավար բանակների առկայությամբ ու համացանցային ակտիվությամբ: Իսկ այս լարված օրերին մի կողմից անկազմակերպ ու տարերային կերպով խուճապային տրամադրություններ են ձևավորում, մյուս կողմից՝ լկտիության հասած ինքնավստահություն դրսևորվում, մինչդեռ այս երկու ծայրահեղ դրսևորումներն էլ խիստ անհարիր են պատերազմական իրավիճակում:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը սպասում է՝ տեսնի, թե ինչ ուղղությամբ են զարգանում դեպքերը, որպեսզի կողմնորոշվի, թե ինչ ասի: Փոխանակ Սոչիի հանդիպումից առաջ Սարգսյանը մեր հանրությանը իրազեկի, թե ինչ տրամադրությամբ է գնում հանդիպման, ինչ է պատրաստվում ասել ու անել, ավելի շուտ համոզվում ենք, որ ինքը պետք է գնա ու Պուտինից իմանա, թե իրեն ինչպես պետք է պահի, ինչ ասի ու անի:
–Փաստորեն, ևս մեկ անգամ հաստատվեց, որ ժողովուրդը Սերժ Սարգսյանի վրա չի կարող իր հույսը դնել։
–Այո՛, նա մեզ այս անգամ էլ համոզեց, որ ոչ մի պարագայում չի կարելի հույսը դնել իր վրա։ Նա առավել անկարող է էքստրեմալ իրավիճակներում: Ու պետք չէ մեր զինվորների ու ժողովրդի խիզախությունը գործող նախագահին վերագրել. դա մեղմ ասած բարոյական չէ։ Այլապես մեր տարբեր տրամաչափի մի շարք պաշտոնյաներ առիթը բաց չթողեցին, որպեսզի մեր քաջարի զինվորների սխրանքներին փայ մտնեն:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը