Լրահոս

08.09.2009 14:34


Վահրամ Աթանեսյան. «Ադրբեջանի ԱԳՆ մալո խոսնակը բացահայտ ստախոս է»

Վահրամ Աթանեսյան. «Ադրբեջանի ԱԳՆ մալո խոսնակը բացահայտ ստախոս է»

Regnum-ին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը «մեկնաբանել» է ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ իր երկրի պատկերացումները։ Դրանց անդրադարձել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ ասելով հետևյալը. «Այդ և նման մեկնաբանություններին պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ Էլխան Պոլուխովի ամբողջ «տեսությունը» հիմնված է այն կեղծ դրույթի վրա, թե իբր «Ղարաբաղի հայերը եկվորներ են»։ Ցավալի է, որ 1988թ.-ից սկսած Ադրբեջանի պետական և քաղաքական-հասարակական կառույցները այդպես էլ չձերբազատվեցին Բունիաթովի ազդեցությունից և շարունակում են պնդել այն, ինչը միանշանակորեն հերքում է պատմագիտությունը»։ Ըստ Աթանեսյանի Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը բացահայտ ստախոս, կեղծարար և քսենոֆոբ է, քանի որ կասկածի տակ է առնում ԼՂ հայերի պատմական անցյալն ու նրանց անքակտելի իրավունքը հայրենի հողի հանդեպ։

Ըստ «Regnum»-ի

Այս խորագրի վերջին նյութերը