Ռաֆիկ Պետրոսյանի մեկնաբանությունը Խաչատուր Սուքիասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատները վայր դնելու վերաբերյալ
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատից հրաժարվելու մասին, ասել է, որ իրական պատճառն իմանալու համար պետք է հենց իրեն հարցնել, որովհետև դրան մի քանի մեկնաբանություն կարելի է տալ։
-Ես կարող եմ մեկնաբանել նրանով, որ, տեսնելով, որ իր կողմից նույնպես հետապնդված հարցերը պետությունն ինքն է արդեն լուծում և գնում է հարաբերությունների նորմալացմանը, մեկը կարող է ասել՝ էլ ես անելիք չունեմ, պետությունն անում է, թող անի։ Մյուս կողմից էլ կարող է մտածել, որ պետությունը, հանրապետության նախագահը սխալվում են, իշխող կուսակցությունն ու կառավարությունը սխալվում են, և սա կարող է հանգեցնել վատ հետևանքների հայ ժողովրդի համար. կարող է ասել՝ ես ձեռքերս լվանում եմ, քաշվում մի կողմ, որ այդ մեղքն իմ վրա չընկնի,-ասել է Ռաֆիկ Պետրոսյանը։
Իսկ ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանին, նրա խոսքերով՝ պատգամավորն ինքը բացատրել է, և ինքն էլ գնահատական կարող է տալ դրան։
-Սուքիասյանն ինքը բացատրել է իր քայլը. ասում է, որ այն ԱԺ-ն, որը տվեց համաձայնություն ինձ կալանավորելու, ձերբակալելու, ես այդ ԱԺ-ում անլիք չունեմ,-հավելել է պատգամավորը։

7or.am