-Նշեմ, որ հանդիպումը պաշտպանության նախարարի նախաձեռնությունն էր. նա Ազգային ժողով էր հրավիրել խմբակցությունների ղեկավարներին: Նախապես ասվել էր, որ հանդիպումը փակ է լինելու, բայց քանի որ մեր դուրս գալուց հետո պարզվեց, որ կան մամուլի ներկայացուցիչներ, մենք կարող ենք, փաստորեն, ավելի բաց խոսել այս հանդիպման մասին:
Նախարարը մեզ ներկայացրեց իրավիճակը ռազմաճակատային գծում, թե կոնկրետ որ դիրքերում ինչ է կատարվել, ինչ ռազմական ակտիվություն է եղել վերջին շրջանում, ինչպես նաև ներկայացրեց որոշակի տվյաներ և՛ հետախուզության վերաբերյալ, և՛վերլուծական տվյալներ, թե ինչով է պայմանավորված այս ակտիվությունը: Բնականաբար՝ դրա մասին ես չեմ կարող խոսել, բայց մի բան պարզ է, որ բանակը վերահսկում է իրավիճակը, և ամենակարևորը, որ մեր ստորաբաժանումները, մեր զինվորներն իրենց պարտականությունները անթերի կատարում են, և առայժմ բոլոր պատասխանները համաչափ տրվել են, իսկ հարձակումները հետ են մղվել: Իհարկե, մեր կարծիքով՝ պետք է հստակորեն քննարկել այն վարկածը, թե Ադրբեջանը, այնուամենայնիվ, ցանկանո՞ւմ է պատերազմ սկսել, և այս ամենը դրա նախերգա՞նքն է, թե՞ ոչ: Սակայն, նորից նշեմ, որ սա միայն վարկած է, քանի որ և՛ մեր հանդիպումից, և՛ պաշտպանության նախարարի հրապարակային հայտարարություններից բխում է, որ այժմ հիմքեր չկան մտածելու, որ Ադրբեջանը ունի հարձակվելու և լայնածավալ պատերազմ սկսելու որոշում:
Հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ անկախ մեր հակասություններից, անկախ մեր ներքաղաքական խնդիրներից՝ Հայաստանի վերնախավը, քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն թշնամու հարձակումների ժամանակ՝ բանակին սատարելու, մեր զինվորների ոգին բարձր պահելու խնդրում: Բնականաբար, մենք քննարկեցինք նաև, թե ինչպես դա պետք է արվի. թշնամին պետք է տեսնի, որ ինչքան էլ մեր ներքին հակասությունները խորը, լարված լինեն, դա որևէ կերպ չի վնասելու մեր ազգային միասնականությանը թշնամու նկատմամբ: Հայրենիքի պաշտպանությունը մեր բոլորի պարտքն է և ազգային միասնական խնդիր է. բնականաբար, մենք այդ հարցում պետք է համագործակցենք, առաջին հերթին՝ մեր զինվորներին քաջալերելու, նրանց ոգին բարձր պահելու, ինչպես նաև թշնամուն ճիշտ ուղերձ հղելու շուրջ: Մեր զինվորը պետք է գիտակցի, որ մենք միասնական ենք անվտանգության հարցերում, և Ադրբեջանը պետք է իմանա այդ մասին:
Ես հանդիպման ժամանակ բերեցի Իսրայելի օրինակը. նրա բանակի հզորությանը, արտաքին վտանգները հետ մղելու հարցում Իսրայելի վերնախավի միասնականությանը ոչ ոք չի կասկածում, ինչը չի խանգարում, որ ներքաղաքական խորը հակասություններ լինեն տարբեր կուսակցությունների և քաղաքական ուժերի միջև, ինչպես նաև լինեն անխնա քաղաքական քննադատություններ և պայքար իշխանության համար: Եվ ինչպես Իսրայելի օրինակն է ցույց տալիս, դրանք համատեղելի խնդիրներ են, և մենք ամեն ինչ անելու ենք, որ իսկապես մեր խորը ներքին քաղաքական հակասությունները և պայքարը որևէ կերպ չանդրադառնան մեր բանակի ոգու և հայրենիքը պաշտպանելու նրա պատրաստակամության վրա:
-Մենք պայմանավորվածություն ունենք, որ բոլոր վեց խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները միասին և՛ համապատասխան հայտարարություն են անելու, և՛ այցելելու են զորամասներ ու դիրքեր՝ մեր զինվորների, հրամանատարական կազմի հետ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև թշնամու առջև ցույց են տալու մեր միասնականությունը:
-Ես Իսրայելի օրինակը իզուր չբերեցի: Մենք հստակ պետք է բաժանենք խնդիրները՝ կապված մեր անվտանգության և մեր ներքին քաղաքական պայքարի հետ. քաղաքական գործընթացները, որոնք մենք նախաձեռնել ենք, շատ վճռական են, սակայն դա չի խանգարում մեր ազգային միասնականությունը թշնամու դեմ ցույց տալու մեր պատրաստակամությանը: Այո՛, արտաքին վտանգի դեպքում մենք պետք է գործենք միասնաբար և ցույց տանք, որ գործում ենք միասնաբար, սակայն սա ոչ մի կերպ չի անդրադառնա քաղաքական մեր նախաձեռնած գործընթացների վրա: Մենք պետությունը և իշխող քաղաքական ուժը երբեք չենք նույնականացրել, և մեր վճռական պայքարը իշխող քաղաքական ուժի դեմ, ներառյալ՝ իշխանափոխության ծրագիրը, որևէ կերպ չի հակասում պետության ինստիտուտների, բանակի նկատմամբ մեր հարգանքին և աջակցելու պատրաստակամությանը:
Լևոն Զուրաբյան. «Մեր պայքարն իշխող քաղաքական ուժի դեմ չի հակասում բանակին աջակցելու մեր պատրաստակամությանը»
iLur.am-ի զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը
- Պարոն Զուրաբյա՛ն, խորհրդարանական վեց խմբակցությունները երեկ հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ի՞նչ կասեք հանդիպման մասին, որո՞նք էին քննարկված հիմնական հարցերը:
-Նշեմ, որ հանդիպումը պաշտպանության նախարարի նախաձեռնությունն էր. նա Ազգային ժողով էր հրավիրել խմբակցությունների ղեկավարներին: Նախապես ասվել էր, որ հանդիպումը փակ է լինելու, բայց քանի որ մեր դուրս գալուց հետո պարզվեց, որ կան մամուլի ներկայացուցիչներ, մենք կարող ենք, փաստորեն, ավելի բաց խոսել այս հանդիպման մասին:
Նախարարը մեզ ներկայացրեց իրավիճակը ռազմաճակատային գծում, թե կոնկրետ որ դիրքերում ինչ է կատարվել, ինչ ռազմական ակտիվություն է եղել վերջին շրջանում, ինչպես նաև ներկայացրեց որոշակի տվյաներ և՛ հետախուզության վերաբերյալ, և՛վերլուծական տվյալներ, թե ինչով է պայմանավորված այս ակտիվությունը: Բնականաբար՝ դրա մասին ես չեմ կարող խոսել, բայց մի բան պարզ է, որ բանակը վերահսկում է իրավիճակը, և ամենակարևորը, որ մեր ստորաբաժանումները, մեր զինվորներն իրենց պարտականությունները անթերի կատարում են, և առայժմ բոլոր պատասխանները համաչափ տրվել են, իսկ հարձակումները հետ են մղվել: Իհարկե, մեր կարծիքով՝ պետք է հստակորեն քննարկել այն վարկածը, թե Ադրբեջանը, այնուամենայնիվ, ցանկանո՞ւմ է պատերազմ սկսել, և այս ամենը դրա նախերգա՞նքն է, թե՞ ոչ: Սակայն, նորից նշեմ, որ սա միայն վարկած է, քանի որ և՛ մեր հանդիպումից, և՛ պաշտպանության նախարարի հրապարակային հայտարարություններից բխում է, որ այժմ հիմքեր չկան մտածելու, որ Ադրբեջանը ունի հարձակվելու և լայնածավալ պատերազմ սկսելու որոշում:
Հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ անկախ մեր հակասություններից, անկախ մեր ներքաղաքական խնդիրներից՝ Հայաստանի վերնախավը, քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն թշնամու հարձակումների ժամանակ՝ բանակին սատարելու, մեր զինվորների ոգին բարձր պահելու խնդրում: Բնականաբար, մենք քննարկեցինք նաև, թե ինչպես դա պետք է արվի. թշնամին պետք է տեսնի, որ ինչքան էլ մեր ներքին հակասությունները խորը, լարված լինեն, դա որևէ կերպ չի վնասելու մեր ազգային միասնականությանը թշնամու նկատմամբ: Հայրենիքի պաշտպանությունը մեր բոլորի պարտքն է և ազգային միասնական խնդիր է. բնականաբար, մենք այդ հարցում պետք է համագործակցենք, առաջին հերթին՝ մեր զինվորներին քաջալերելու, նրանց ոգին բարձր պահելու, ինչպես նաև թշնամուն ճիշտ ուղերձ հղելու շուրջ: Մեր զինվորը պետք է գիտակցի, որ մենք միասնական ենք անվտանգության հարցերում, և Ադրբեջանը պետք է իմանա այդ մասին:
Ես հանդիպման ժամանակ բերեցի Իսրայելի օրինակը. նրա բանակի հզորությանը, արտաքին վտանգները հետ մղելու հարցում Իսրայելի վերնախավի միասնականությանը ոչ ոք չի կասկածում, ինչը չի խանգարում, որ ներքաղաքական խորը հակասություններ լինեն տարբեր կուսակցությունների և քաղաքական ուժերի միջև, ինչպես նաև լինեն անխնա քաղաքական քննադատություններ և պայքար իշխանության համար: Եվ ինչպես Իսրայելի օրինակն է ցույց տալիս, դրանք համատեղելի խնդիրներ են, և մենք ամեն ինչ անելու ենք, որ իսկապես մեր խորը ներքին քաղաքական հակասությունները և պայքարը որևէ կերպ չանդրադառնան մեր բանակի ոգու և հայրենիքը պաշտպանելու նրա պատրաստակամության վրա:
- Իսկ ինչպե՞ս են քաղաքական ուժերն այս հարցում ցույց տալու իրենց միասնականությունը:
-Մենք պայմանավորվածություն ունենք, որ բոլոր վեց խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները միասին և՛ համապատասխան հայտարարություն են անելու, և՛ այցելելու են զորամասներ ու դիրքեր՝ մեր զինվորների, հրամանատարական կազմի հետ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև թշնամու առջև ցույց են տալու մեր միասնականությունը:
- Հնարավո՞ր է, որ այս համագործակցությունը որևէ կերպ անդրադատնա Քառյակի տասներկու պահանջների վրա:
-Ես Իսրայելի օրինակը իզուր չբերեցի: Մենք հստակ պետք է բաժանենք խնդիրները՝ կապված մեր անվտանգության և մեր ներքին քաղաքական պայքարի հետ. քաղաքական գործընթացները, որոնք մենք նախաձեռնել ենք, շատ վճռական են, սակայն դա չի խանգարում մեր ազգային միասնականությունը թշնամու դեմ ցույց տալու մեր պատրաստակամությանը: Այո՛, արտաքին վտանգի դեպքում մենք պետք է գործենք միասնաբար և ցույց տանք, որ գործում ենք միասնաբար, սակայն սա ոչ մի կերպ չի անդրադառնա քաղաքական մեր նախաձեռնած գործընթացների վրա: Մենք պետությունը և իշխող քաղաքական ուժը երբեք չենք նույնականացրել, և մեր վճռական պայքարը իշխող քաղաքական ուժի դեմ, ներառյալ՝ իշխանափոխության ծրագիրը, որևէ կերպ չի հակասում պետության ինստիտուտների, բանակի նկատմամբ մեր հարգանքին և աջակցելու պատրաստակամությանը:
Զրուցեց Մարիամ Մուրադյանը
Աղբյուրը՝ ilur.am