Լրահոս

08.09.2009 12:46


Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակմանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլխան Պոլուխովը, մեկնաբանելով ԱՄՆ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակումը, ասել է, որ «Ադրբեջանը պատրաստ է աշխատել նոր համանախագահի հետ»։ «Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս հակամարտությունը կարող է լուծվել երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում և ԼՂ-ին ինքնավարության ամենաբարձր կարգավիճակի տրմադրմամբ։ Բանակցությունները այս ուղղությամբ կարող են շարունակվել»,-ասել է Պոլուխովը։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել Խորվաթիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Բրադկեն։

Ըստ TrendNews-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը