Խոսրով Հարությունյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը
-Ես նույնիսկ ինքս ինձ այդ հարցը չեմ տվել, ինչպե՞ս կարող եմ ձեզ պատասխանել,- «7օր»-ին ասել է «Հայաստանի Քրիստոնեա–Դեմոկրատական Միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը՝ պատասխանելով «կրկին կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը» հարցին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ իրավապահներին հանձնված Խաչատուր Սուքիասյանը նախօրեին վայր է դրել իր պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Խ. Սուքիասյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից, որտեղ իր թեկնածությունն էր առաջադրել նաև «Հայաստանի Քրիստոնեա–Դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։
Խ. Սուքիասյանի՝ մանդատից հրաժարվելու դեպքում այս ընտրատարածքում կրկին ընտրություններ են տեղի ունենալու։

7or.am