Մանվել Եղիազարյան. «Հայրենիքի պաշտպան է պետք, ոչ թե ստամոքս լցնող»
Հարցազրույց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ
–Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ սկսած հունվար ամսից՝ Ադրբեջանը սահմանագծում գնալով ակտիվանում է։
–Աշխարհում իրավիճակը փոխվել է։ Հայ ժողովուրդն իր վարած քաղաքականությամբ վնասում է իրեն, ինքն իր պետությանը։ Դա հասնում է նրան, որ Ուորլիքը հայտարարեց, թե Ադրբեջանին պետք է վերադարձվեն հողերը, դրանից Ադրբեջանը թևեր առավ, բզբզում–բզբզում է, ուզում է արագացնել Հայաստանի դատարկումը։ Ուզում են սահմանամերձ գյուղերի ժողովրդին վախեցնել, պարտադրել, ապացուցել, որ հեռանկարային տեղ չի Հայաստանը։ Գնացե՛ք այստեղից։ Եվ դրան զուգահեռ՝ պակասում է ռեզերվը, իսկ առանց դրա՝ մենք չենք կարող պաշտպանել Հայրենիքը։ Դրա պատճառն այն է, որ մեր պետությունը չի կարողանում այնպիսի պատկեր ու պատիվ ունենալ, որ հարգանքի արժանանա արտաքին հարաբերություններում։ Եթե անձը անողնաշարի մեկն է, նրան կարելի է վարկաբեկել և ոչնչացնել, ինչի արդյունքում մենք այսօր հայտնվել ենք փաստի առաջ, որ մեր երկրի քաղաքական այրերին լուրջ չեն նայում, մեզ՝ որպես պետության, լուրջ չեն նայում։ Մենք՝ որպես պետություն, գոյություն չունենք այս ռեգիոնում, ձեզ պարզ ասեմ, բարոյական իմաստով եմ ասում։ Երկրի պատկերը սպառված է։
–Նշեցիք վարվող քաղաքականության մասին։ Ի՞նչ եք կարծում՝ եթե երկրում փոխվի քաղաքական իրավիճակը, եթե փոխվեն իշխանությունն ու նախագահը, որը նաև երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, շփման գծում կփոխվի՞ իրավիճակը։
–Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե անձը որոշել է ամուր կանգնել իր հողի վրա, իր ընտանիքի գլխին ամուր կանգնել ու պաշտպանել, իր ընտանիքի համար շատ քայլերի կարող է գնալ, ամեն... չէ, ամեն ինչի ընդունակ են թույլերը, իսկ ուժեղ մարդիկ շատ բանի են ընդունակ։ Ու մեր Հայրենիքի համար, խոսքս մենակ Սերժ Սարգսյանի մասին չի, բոլոր պետությունների ղեկավարների մասին է, այդպիսի պետության հետ դժվար է խաղեր խաղալը։ Ամեն ինչ գալիս է նրանից, որ մի մասը չգիտի՝ ինքը ինչ անի։ Այդպիսի իրավիճակն է բերել սրան։ Եթե մեկ անձը որոշել է տանուլ տալ, չի հաղթելու... այս իրավիճակը պետք է չլիներ։ Եթե որոշել է հաղթել, այսպիսի վիճակը ցնդաբանություն է. եղբա՛յր, այս վիճակում դու ո՞նց ես ուզում կռվել Ադրբեջանի հետ, երբ ամեն տեղ ալան–թալան անարխիա է։ Ամեն մի ժամանակը պահանջում է ի՛ր տեսակը, հասկանո՞ւմ եք։ Այսօրվա տեսակը ուրիշ է, պատերազմի շեմին կանգնածը պետք է ուրիշ լինի։ Խաբեբաները, «քցողները» չեն կարող Հայրենիք պաշտպանել։
–Ի՞նչ եք կարծում՝ այս իշխանությունն ունա՞կ է լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։
–Գիտե՛ք, վախենալուն այն է (ես մամուլում չէի հանդիպել, ժողովուրդն էր խոսում, ես չէի բարձրաձայնում, վախենում էի վտանգել իմ Հայրենիքը, Հայրենիքի անվտանգությունը, հասկանում եք, այսօր, քանի որ արդեն կա մամուլում, բարձրաձայնում եմ)՝ այսօր պետություններն ուզում են պատերազմ–պատերազմ խաղալ ու երեք շրջանը հանձնել Ադրբեջանին։ Հասկանո՞ւմ եք, դա սարսափելի, վախենալու բան է։ Մարդիկ կվախենան՝ գնան կռիվ. եթե որոշել են հանձնել երեք շրջանն էլ, ինչի՞ համար մարտնչեն, որ պիտի զոհվեն, որ այդ միջոցով պետք է հողերն իրենց տան։ Այն, ինչ ասվում է մամուլում, ինձ վախեցնում է։ Այս մարդիկ չեն կարող Հայրենիքը կարգի բերել։ Հարկավոր են արմատական փոփոխություններ, հարկավոր է ուշքի գալ, թե չէ մենք՝ հայերով, կսկսենք իրար սպանել, հետո ասել՝ ինչի համար՝ Հայրենիքի՛ համար։ Մենք մեղք ենք վերջապես։
–Ինչպե՞ս կմեկնաբանեք սահմանում և շփման գծում լարված իրավիճակի համապատկերին Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները։ Արդյոք հիմա դրա ժամանա՞կն է։
–Գիտեք, այսօր քաղաքական շատ ծանր վիճակ է։ Ես գիտեմ, որ շատերը դեմ են, համաձայն չեն դրա հետ։ Դա կբերի ավելի վատ բանի. մարդիկ ավելի կխռովեն իրարից, ավելի կթուլանանք, Հայրենիքի պաշտպանությունը, հասկանում եք։ Ես ոչ սահմանադրական փոփոխությունների կողմնակից եմ, ոչ էլ ուսումնասիրել եմ դա։ Այսօր արմատակա՛ն փոփոխություններ են պետք։ Ի՞նչ կարիք կա՝ դու ավերված տունդ վերանորոգես, որ քանդվելու է վաղը–մյուս օր։ Դրա համար այսօր պետք է բոլորս կենտրոնանանք մեկ բանի վրա, մեկ բանի՝ հարկավոր է արագ խրամատները կարգավորել, ամրացնել. այսօր բոլորը նայում են մեր խրամատներին, ես էլ եմ նայում, հակառակորդն էլ է նայում։ Մի՞թե դա խրամատ է։ Ձեռք չկա՞, թե՞ ավազ չկա Հայրենիքում։ Մեր մեկ զինվորը մի քանի ադրբենջացի է պահում։ Հիմա թշնամու կողմում ութ զոհի փոխարեն 25 զոհ կլիներ։ Հայրենիքի պաշտպան է պետք, ոչ թե ստամոքս լցնող։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը