Աշոտ Գրիգորյան. « Հուսանք, որ մոտեցող աշունը կլինի անհրաժեշտ աստիճանի թեժ»
Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ
–Որպես ԵՀՄՖ–ինախագահ՝ բնականաբար, բազմաթիվշփումներեքունենումօտարազգիդիվանագետներիհետ։Ինչպե՞սեննրանքարտահայտվումՀայաստանիգործողիշխանությանվարածարտաքինքաղաքականության մասին։
–Եվրոպայում Սերժ Սարգսյանին վաղուց ընկալել են որպես առանց իմիջի, առանց խարիզմայի, թույլ և ոչ կոմպետենտ անձնավորության: ԵՄ–ի հետ նրա վարած քաղաքականությունը կոնկրետ ես անվանել եմ «խաղատնային». սա մի նոր եզր է դիվանագիտության մեջ՝ ցայսօր գոյություն չունեցող, քանի որ խաղատների և ազարտային խաղերի սիրահար որևէ մեկը դեռևս Եվրոպայում նախագահի պաշտոնի չի հասել: Մանավանդ, Սերժ Սարգսյանի սերը խաղաթղթային խաղերի՝ կոնկրետ «բլոտ»–ի նկատմամբ, հասնում է մանկամտության: Բնական է, որ դրսում, չնայած այս ամենին, տաս տոկոսն էլ տեղյակ չէ, սակայն նրա վարած դիվանագիտական հարաբերությունների արդյունքից բխում է նրա նկատմամբ բացառիկ անվստահության ձևավորման աստիճանը: Ցավալիորեն, նա ահավոր թույլ և սեփական մտքից զուրկ նախարար ընտրեց արտաքին հարաբերությունները վարելու համար, և ստացանք այսօրվա հեղինակազրկված երկրի կերպարը: ՀՀ–ն դեգերում է ԵՏՄ-ի, ԵՄ-ի և անորոշ կարգավիճակում մնալու միջև, ու անհասկանալի է, թե որտեղ է հայտնվելու և ինչ կարգավիճակով:
–Սերժ Սարգսյանը՝ Տիգրան Սարգսյանի օգնությամբ, ՀՀ պարտքը հասցրեց 4,7 միլիարդ դոլարի՝ միանգամից իրենց համար կրկնակի շահաբեր արդյունք ստանալով. նախ՝ այդ գումարների հսկայական մասը գրպանեցին, և երկրորդ՝ ՀՀ–ն դրեցին ԱՄՆ–ից բացառիկ կախվածության մեջ: Այսօր Հայաստանի կախվածությունն ԱՄՆ-ից առավել մեծ է և վտանգավոր, քան Ռուսաստանից: Այս ահավոր մեծ վարկը փակելու համար երկրի տնտեսությունը պետք է անհավատալի թռիչք ապրի, և հավելյալ գումարները պիտի ուղղվեն միայն վարկի մարման ուղղությամբ, եթե փորձենք տասնամյակների ընաթացքում այն փակել: Իր կատարած «սև գործերի» դիմաց նախկին վարչապետ, այսօրվա դեսպան Տիգրանն արժանացավ ԱՄՆ–ի հովանավորությանը։ Չի բացառվում, որ նա Միքայել Սահակաշվիլու նման դառնա «տրոյական ձի» և ԱՄՆ–ի կողմից վերադարձվի Հայաստան: Այսօր ԱՄՆ–ը կատարում է հաջորդ քայլը՝ իր հաղթանակները Հայաստանում ապահովելու միտումով. Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելով՝ չի բավարարվում, այլև փորձում է դրանով առավել խփել մեր երկրի՝ առանց այն էլ ոչնչացված տնտեսությանը՝ միաժամանակ վախեցնելով հայ գործարարներին ու իշխանությանը, պահանջելով, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը նվազեցնեն: ԱՄՆ–ն ապրում է իր ամենավատ ժամանակները, երբ ողջ աշխարհով մեկ հեղինակազրկվել է անօրինական պատերազմներ հրահրելու, իր գործընկեր ԵՄ երկրների վրա ճնշումներ գործադրելու, գաղտնալսումների «գմբեթով» աշխարհը պատելու և կողոպուտի, թալանի հետևանքով համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի, իսկ սեփականի՝ իսպառ ոչնչացման բերելու հետևանքով: Եթե դոլարի դեֆոլտը տեղի ունենա, իսկ դա շատ հավանական է, որ տեղի կունենա մոտ ապագայում, ԱՄՆ–ին կմնա մեկ ելք՝ հրահրել նոր պատերազմներ Ռուսաստանի շրջակայքում, որը, սակայն, հղի է համաշխարհայինի վերածվելու ապագայով:
–Բայց, կարծես, նմանատիպ նախազգուշացումով ԱՄՆ–ն միայն Հայաստանի պարագայում է հանդես եկել։
–Բնական է, որ համանման իրավիճակում անիշխան Հայաստանի հետ նա վարվում է՝ ինչպես չէր վարվի իր նահանգներից որևէ մեկի հետ. դեսպանի միջոցով հրահանգներ է տալիս: Ես ԱՄՆ–ին հասկանում եմ. եթե Նազարբաևն անպատիժ ծաղրեց Սերժ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին, ինչո՞ւ պիտի ԱՄՆ–ի դեսպանի մակարդակը չբավարարի՝ համանման վերաբերմունք ցույց տալու մեզ: Չէ՞ որ այսօր մենք չունենք ԱԳ նախարար և նախկին դիվանագիտական ինստիտուտի չափ գոնե դիվանագիտություն. մեր դիվանագիտության մակարդակն ընկել է առավել մեծ նիշով, քան գրանցված տնտեսական անկումն է: Ահա այսպիսի իրավիճակում հայտնված մեր երկիրը պետք է ելք որոնի և գտնի անդունդից դուրս գալու համար:
–Դե, ՍերժՍարգսյանըցանկանումէ, օրինակ,Սահմանադրությունփոխել։Ձերկարծիքովո՞րնէսահմանադրականփոփոխություններկատարելու նրա բուննպատակը,ևի՞նչընրանհետկկանգնեցնիայդքայլից։
–Սերժ Սարգսյանի համար սահմանադրական փոփոխությունների հրատապ անհրաժեշտության նպատակն այնքան պարզ ու հասկանալի է, որ աբսուրդ է այն քննարկելը. երկիրը տապալած նախագահն ուզում է փրկել իրեն, իր սերունդներին ու կլանին ապագայում սպասվող արդարադատությունից և ժողովրդական հաշվեհարդարից: Ի՞նչ փրկության ելք կա. Իհարկե, որևէ ճանապարհով իր իշխանությունը ցմահ դարձնելու եղանակը: Ինչպե՞ս է հնարավոր այն կատարել. ուղիներից մեկը Սահմանադրության փոփոխությունն է, որ նա գտել է, բայց դեռ վստահ չէ՝ կարո՞ղ է այն անարյուն անցկացնել, թե՞ ոչ: Մյուսն, անկասկած, իրեն այնպիսի փոխարինող գտնելն է, որը հարյուր տոկոսով կկարողանա նախկին նախագահի անձեռնամխելիությունն ապահովել: Նա այս որոնումների մեջ է հիմա, բայց վստահելի որևէ ելք դեռ չի գտել: Մոտ ապագայում ժողովուրդն ականատես կլինի նրա գտած ելքերին և ըստ արժանավույնս կարձագանքի, անկասկա՛ծ, քանի որ կորցնելու այլևս ոչինչ չի մնացել:
–Ձերխոսքերիցենթադրվո՞ւմէ՝հասելենքմիեզրագծի, երբ իշխանափոխություննայլևսայլընտրանքչունի։
–Այո՛, իշխանափոխության մասին եվրոպահայերը բարձրաձայնել են անցյալ սեպտեմբերին՝ համագումարի ընթացքում, բայց այն ժամանակ շատ լավատես էին և հույս ունեին՝ այդ տարին չբոլորած՝ տեսնել ՀՀ նոր իշխանություններին: Նույն բանը կրկնվում է այս տարի. բոլորը լիահույս են, որ նոր իշխանամուտը պիտի տեղի ունենա մինչև տարեվերջ: Սակայն սարսափելին այն է, որ բոլորը սպասում են՝ կա՛մ ինչ–որ մի դյուցազուն կհայտնվի և կկատարի փայտիկի շարժումով երազելի իշխանափոխությունը, կա՛մ Սերժ Սարգսյանն ինքը հրաժարական կտա և կգնա անցյալի գիրկը: Ցավով պետք է նշեմ, որ նման հեքիաթային փոփոխություններն անհավանական են, և նման իրավիճակներում աշխատում են արտաքին գործոններն ու կատարում տվյալ երկրում միայն իրենց համար ձեռնտու և տվյալ երկրի համար ամենաչընդունելի իշխանափոխությունը: Անհրաժեշտ է, որ հասարակության ակտիվ, հատկապես ոչ կուսակցական զանգվածները սա հասկանան ու ոտքի կանգնեն՝ պահանջելու երկրի տնտեսությունը և արտաքին քաղաքականությունը կտրուկ վերափոխելու և արհեստավարժ կառավարության միջոցով երկիրը փրկելու պատրաստ բոլոր ուժերի միավուրումը: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի վերջին համագումարի ընթացքում ստեղծվեց Համահայկական ազգային ճակատ, և նրա մեջ միավորվեցին բազմաթիվ կազմակերպություններ, սակայն դեռևս մինչև վերջ գնալու համար ինչ–որ բան պակասում է: Հուսանք, որ մոտեցող աշունը կլինի անհրաժեշտ աստիճանի թեժ և կնպաստի ազգի միավորմանը համապատասխան արդյունքների հասնելու համար:
Աշոտ Գրիգորյան. « Հուսանք, որ մոտեցող աշունը կլինի անհրաժեշտ աստիճանի թեժ»
Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ
–Որպես ԵՀՄՖ–ի նախագահ՝ բնականաբար, բազմաթիվ շփումներ եք ունենում օտարազգի դիվանագետների հետ։ Ինչպե՞ս են նրանք արտահայտվում Հայաստանի գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության մասին։
–Եվրոպայում Սերժ Սարգսյանին վաղուց ընկալել են որպես առանց իմիջի, առանց խարիզմայի, թույլ և ոչ կոմպետենտ անձնավորության: ԵՄ–ի հետ նրա վարած քաղաքականությունը կոնկրետ ես անվանել եմ «խաղատնային». սա մի նոր եզր է դիվանագիտության մեջ՝ ցայսօր գոյություն չունեցող, քանի որ խաղատների և ազարտային խաղերի սիրահար որևէ մեկը դեռևս Եվրոպայում նախագահի պաշտոնի չի հասել: Մանավանդ, Սերժ Սարգսյանի սերը խաղաթղթային խաղերի՝ կոնկրետ «բլոտ»–ի նկատմամբ, հասնում է մանկամտության: Բնական է, որ դրսում, չնայած այս ամենին, տաս տոկոսն էլ տեղյակ չէ, սակայն նրա վարած դիվանագիտական հարաբերությունների արդյունքից բխում է նրա նկատմամբ բացառիկ անվստահության ձևավորման աստիճանը: Ցավալիորեն, նա ահավոր թույլ և սեփական մտքից զուրկ նախարար ընտրեց արտաքին հարաբերությունները վարելու համար, և ստացանք այսօրվա հեղինակազրկված երկրի կերպարը: ՀՀ–ն դեգերում է ԵՏՄ-ի, ԵՄ-ի և անորոշ կարգավիճակում մնալու միջև, ու անհասկանալի է, թե որտեղ է հայտնվելու և ինչ կարգավիճակով:
–Հայաստանի գործող իշխանության թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության տապալման ենթատեքստում ինչո՞վ եք պայմանավորում ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպանատան նախազգուշացումը հայաստանյան պաշտոնյաներին և գործարարներին։
–Սերժ Սարգսյանը՝ Տիգրան Սարգսյանի օգնությամբ, ՀՀ պարտքը հասցրեց 4,7 միլիարդ դոլարի՝ միանգամից իրենց համար կրկնակի շահաբեր արդյունք ստանալով. նախ՝ այդ գումարների հսկայական մասը գրպանեցին, և երկրորդ՝ ՀՀ–ն դրեցին ԱՄՆ–ից բացառիկ կախվածության մեջ: Այսօր Հայաստանի կախվածությունն ԱՄՆ-ից առավել մեծ է և վտանգավոր, քան Ռուսաստանից: Այս ահավոր մեծ վարկը փակելու համար երկրի տնտեսությունը պետք է անհավատալի թռիչք ապրի, և հավելյալ գումարները պիտի ուղղվեն միայն վարկի մարման ուղղությամբ, եթե փորձենք տասնամյակների ընաթացքում այն փակել: Իր կատարած «սև գործերի» դիմաց նախկին վարչապետ, այսօրվա դեսպան Տիգրանն արժանացավ ԱՄՆ–ի հովանավորությանը։ Չի բացառվում, որ նա Միքայել Սահակաշվիլու նման դառնա «տրոյական ձի» և ԱՄՆ–ի կողմից վերադարձվի Հայաստան: Այսօր ԱՄՆ–ը կատարում է հաջորդ քայլը՝ իր հաղթանակները Հայաստանում ապահովելու միտումով. Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելով՝ չի բավարարվում, այլև փորձում է դրանով առավել խփել մեր երկրի՝ առանց այն էլ ոչնչացված տնտեսությանը՝ միաժամանակ վախեցնելով հայ գործարարներին ու իշխանությանը, պահանջելով, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը նվազեցնեն: ԱՄՆ–ն ապրում է իր ամենավատ ժամանակները, երբ ողջ աշխարհով մեկ հեղինակազրկվել է անօրինական պատերազմներ հրահրելու, իր գործընկեր ԵՄ երկրների վրա ճնշումներ գործադրելու, գաղտնալսումների «գմբեթով» աշխարհը պատելու և կողոպուտի, թալանի հետևանքով համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի, իսկ սեփականի՝ իսպառ ոչնչացման բերելու հետևանքով: Եթե դոլարի դեֆոլտը տեղի ունենա, իսկ դա շատ հավանական է, որ տեղի կունենա մոտ ապագայում, ԱՄՆ–ին կմնա մեկ ելք՝ հրահրել նոր պատերազմներ Ռուսաստանի շրջակայքում, որը, սակայն, հղի է համաշխարհայինի վերածվելու ապագայով:
–Բայց, կարծես, նմանատիպ նախազգուշացումով ԱՄՆ–ն միայն Հայաստանի պարագայում է հանդես եկել։
–Բնական է, որ համանման իրավիճակում անիշխան Հայաստանի հետ նա վարվում է՝ ինչպես չէր վարվի իր նահանգներից որևէ մեկի հետ. դեսպանի միջոցով հրահանգներ է տալիս: Ես ԱՄՆ–ին հասկանում եմ. եթե Նազարբաևն անպատիժ ծաղրեց Սերժ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին, ինչո՞ւ պիտի ԱՄՆ–ի դեսպանի մակարդակը չբավարարի՝ համանման վերաբերմունք ցույց տալու մեզ: Չէ՞ որ այսօր մենք չունենք ԱԳ նախարար և նախկին դիվանագիտական ինստիտուտի չափ գոնե դիվանագիտություն. մեր դիվանագիտության մակարդակն ընկել է առավել մեծ նիշով, քան գրանցված տնտեսական անկումն է: Ահա այսպիսի իրավիճակում հայտնված մեր երկիրը պետք է ելք որոնի և գտնի անդունդից դուրս գալու համար:
–Դե, Սերժ Սարգսյանը ցանկանում է, օրինակ, Սահմանադրություն փոխել։ Ձեր կարծիքով ո՞րն է սահմանադրական փոփոխություններ կատարելու նրա բուն նպատակը, և ի՞նչը նրան հետ կկանգնեցնի այդ քայլից։
–Սերժ Սարգսյանի համար սահմանադրական փոփոխությունների հրատապ անհրաժեշտության նպատակն այնքան պարզ ու հասկանալի է, որ աբսուրդ է այն քննարկելը. երկիրը տապալած նախագահն ուզում է փրկել իրեն, իր սերունդներին ու կլանին ապագայում սպասվող արդարադատությունից և ժողովրդական հաշվեհարդարից: Ի՞նչ փրկության ելք կա. Իհարկե, որևէ ճանապարհով իր իշխանությունը ցմահ դարձնելու եղանակը: Ինչպե՞ս է հնարավոր այն կատարել. ուղիներից մեկը Սահմանադրության փոփոխությունն է, որ նա գտել է, բայց դեռ վստահ չէ՝ կարո՞ղ է այն անարյուն անցկացնել, թե՞ ոչ: Մյուսն, անկասկած, իրեն այնպիսի փոխարինող գտնելն է, որը հարյուր տոկոսով կկարողանա նախկին նախագահի անձեռնամխելիությունն ապահովել: Նա այս որոնումների մեջ է հիմա, բայց վստահելի որևէ ելք դեռ չի գտել: Մոտ ապագայում ժողովուրդն ականատես կլինի նրա գտած ելքերին և ըստ արժանավույնս կարձագանքի, անկասկա՛ծ, քանի որ կորցնելու այլևս ոչինչ չի մնացել:
–Ձեր խոսքերից ենթադրվո՞ւմ է՝ հասել ենք մի եզրագծի, երբ իշխանափոխությունն այլևս այլընտրանք չունի։
–Այո՛, իշխանափոխության մասին եվրոպահայերը բարձրաձայնել են անցյալ սեպտեմբերին՝ համագումարի ընթացքում, բայց այն ժամանակ շատ լավատես էին և հույս ունեին՝ այդ տարին չբոլորած՝ տեսնել ՀՀ նոր իշխանություններին: Նույն բանը կրկնվում է այս տարի. բոլորը լիահույս են, որ նոր իշխանամուտը պիտի տեղի ունենա մինչև տարեվերջ: Սակայն սարսափելին այն է, որ բոլորը սպասում են՝ կա՛մ ինչ–որ մի դյուցազուն կհայտնվի և կկատարի փայտիկի շարժումով երազելի իշխանափոխությունը, կա՛մ Սերժ Սարգսյանն ինքը հրաժարական կտա և կգնա անցյալի գիրկը: Ցավով պետք է նշեմ, որ նման հեքիաթային փոփոխություններն անհավանական են, և նման իրավիճակներում աշխատում են արտաքին գործոններն ու կատարում տվյալ երկրում միայն իրենց համար ձեռնտու և տվյալ երկրի համար ամենաչընդունելի իշխանափոխությունը: Անհրաժեշտ է, որ հասարակության ակտիվ, հատկապես ոչ կուսակցական զանգվածները սա հասկանան ու ոտքի կանգնեն՝ պահանջելու երկրի տնտեսությունը և արտաքին քաղաքականությունը կտրուկ վերափոխելու և արհեստավարժ կառավարության միջոցով երկիրը փրկելու պատրաստ բոլոր ուժերի միավուրումը: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի վերջին համագումարի ընթացքում ստեղծվեց Համահայկական ազգային ճակատ, և նրա մեջ միավորվեցին բազմաթիվ կազմակերպություններ, սակայն դեռևս մինչև վերջ գնալու համար ինչ–որ բան պակասում է: Հուսանք, որ մոտեցող աշունը կլինի անհրաժեշտ աստիճանի թեժ և կնպաստի ազգի միավորմանը համապատասխան արդյունքների հասնելու համար:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը