Լրահոս

07.09.2009 17:33


Պարույր Հայրիկյան. «…տարածքային ամբողջականություն կոչված ապուշությունը»

Պարույր Հայրիկյան. «…տարածքային ամբողջականություն կոչված ապուշությունը»

-Եթե դեպքերի զարգացման ներկայիս ընթացքին ենք հետևում, ապա  դա շուտ սպասելու բան չի,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե իր կանխատեսմամբ՝ ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը, ասել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով.

-Չնայած վեցշաբթյա այդ ժամկետն ինչ-որ ազդակ է, բայց դրանից հետո խորհրդարանների համաձայնության հարց կա։ Այնպես որ, եթե մեր կողմում գործը մի քիչ հեշտ է, ապա նրանց կողմում հարցը ձգձգելու լավ հնարավորություն է ստեղծված։

Բանախոսն ասել է, թե Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների նախաստորագրած արձանագրություններում Արցախի վերաբերյալ պարտավորեցնող տարր չկա.

-Բայց կան դրույթներ, որոնք հնարավորություն են տալու հետագայում խոսել։ Ի վերջո, տարածքային ամբողջականություն կոչված ապուշությունը, որը սկզբունք չէ, թույլ կտա խոսել այդ մասին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը